ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալը հայտարարել է լիազորությունները վայր դնելու մասին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը հայտարարել է լիազորությունները վայր դնելու մասին: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Իմ սիրելի ընկերներ, այս իրավիճակում չեմ կարող անտարբեր մնալ։ Ես վայր եմ դնում փոխնախարարի իմ լիազորությունները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է նա:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից ապրիլի 26-ին հրաժարական է տվել ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանը. Նրա որոշումը պայմանավորված էր ՀՅԴ-ի՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիոն համագործակցությունը դադարեցնելու հանգամանքով: Նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է առաջին տեղայակ Վաչե Տերտերյանի վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031