Սեյրան Օհանյանն ուղերձ է հղել

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Գոյություն ունի Հայաստանում համակարգ, որը տարիների ընթացքում իրեն ցույց է տվել, ձևավորել է իր բոլոր օղակները, իր բոլոր ստորաբաժանումները։

Դա Հայկական բանակն է, պաշտպանության նախարարությունն է, և գլխավոր շտաբն է, և այդ գլխավոր շտաբն այսօր պետք է իրականացնի մեր երկրի պաշտպանությունը։

Բացի դրանից, պետության մեջ գոյություն ունի ինստիտուցիոնալ վերաբերմունք՝ որոշումների ընդունման նկատմամբ, այսինքն, հայրենիքը, պետությունը խաղաղ պայմաններից պատերազմական պայմանների փոխանցելու ժամանակահատված։

Այդ ամենը մենք փորձարկել ենք 2015 թ․-ին՝ «Շանթ – 2015» զորավարժության ժամանակ, և բոլորը իրենց գործառույթները, կարելի է ասել, բարձր մակարդակով իրականացրել են։

Գտնում եմ, որ եթե այս երիտասարդները Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի գլխավորությամբ կարողացել են ժողովրդին իրենց ետևից տանել, ապա նրանք կարող են այդ համակարգի հնարավորություններից, պատրաստությունից օգտվել և անհրաժեշտության դեպքում ճիշտ խնդիրներ իրականացնել, իսկ նրանց այդ հարցում մենք բոլորս կարող ենք օգնել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031