
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Մոսկվա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հունիսի 20-21-ին այցով կգտնվի Ռուսաստանում. այցի ընթացքում բանակցություններ են պլանավորված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հունիսի 15-ին հայտարարել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հունիսի 20-21-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստան կայցելի ՌԴ նախագահ (Վլադիմիր Պուտինի) հրավերով,-ասել է դիվանագետը:-Բանակցություններ են պլանավորված Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ, նաեւ զրույց է ծրագրված Մոսկվայի եւ համայն Ռուսիայի պատրիարք Կիրիլի հետ: Գուտերիշը հանդես կգա «Վալդայ» Միջազգային դիսկուսիոն ակումբի հարթակում, կայցելի ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցախաղի»: