Ղարաբաղյան ճոճանակ
Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է Հարավային Կովկասի գլխավոր հակամարտության կարգավորման խնդրին։
Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ Նախարարական համաժողովի շրջանակներում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների հերթական ռաունդը։ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարվոի հանդիպումը թվով հինգերորդն էր անցնող 2019 թվականին։ Սրան պետք է հավելել Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումներն, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ բանակցություններն ու միջնորդ դիվանագետների տարածաշրջանային այցերը։ Բանակցային գործընթացի ակտիվացումն ակնհայտ է։ Խնդիրը մեկն է. հանդիպումների ու շփումների քանակը չի վերածվում Անդրկովկասի անվտանգային ամենաբարդ հիմնախնդրի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պրակտիկ որոշումների որակի։
Հակամարտության կողմերը պատրաստ չեն գնալ զիջումների առկա և ոչ մի հարցում (Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակ, նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի շուրջ եղած շրջանների դեօկուպացիա, փախստականների վերադարձ)։ Այս տարվա մայիսին լրացավ Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման անժամկետ համաձայնագրի ուժի մեջ մտնելու 25-րդ տարին։ Բայց հրադադարը պարբերաբար խախտվում է։ Եվ տեսանելի է «ղարաբաղյան ճոճանակի» աշխատանքը, երբ կողմերի «շփման գծում» սրացումները հաջորդում են բանակցային նոր ռաունդներին։
Սա ամենևևին էլ վտանգի միակ աղբյուրը չէ, ռազմական դիմակայության ժայթքում նկատվում է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքից դուրս՝ հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով, ինչը ստեղծում է ՀԱՊԿ-ին հակամարտության մեջ ուղիղ կամ անուղղակի ներքաշելու պոտենցիալ վտանգ։
2019 թվականի հուլիսին լրանում է մեկ այլ նշանակալից հոբելյան՝ տասնամյակն, այպես կոչված, «Հիմնարար սկզբունքների» լրացված տարբերակի հրապարակման, որի համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն առաջարկել էին կողմերին համաձայնության գալ։ Սակայն, այս ողջ ընթացքում Բաքվին ու Երևանին առաջարկված միջոցացառումները կյանքի կոչելու ուղղությամբ կողմերն էական ոչ մի քայլ չեն ձեռնարկել։
Նշանակո՞ւմ է, արդյոք, որ շարունակվող բանակցություններն ու հանդիպումներն անիմաստ են։ Առաջին հայացքից դրանց ՕԳԳ-ն բարձր չէ, քանզի շոշափելի արդյունքներ չկան։ Սակայն խորը ուսումնասիրության ու հակամարտության էության ողջամիտ գնահատման արդյունքում պատասխանն այդքան միանշանակ չի լինի։ Իրավիճակն այնպիսին է, որ երկու կողմերն էլ փոխզիջման հասնելու համար անհրաժեշտ քաղաքական կամք չեն ցուցաբերում, և միաժամանակ էլ չեն տիրապետում ճնշող գերակայության հասնելու բավարար ռեսուրսների։ Արդյունքում «ղարաբաղյան ճոճանակի» շարժումն է, երբ դիվանագիտական ձևաչափին լրացնում է ուժային «փորձարկումը»։
Այս իրավիճակում սկզբունքային նշանակություն է ստանում հակամարտության կառավարումը։ Եթե տեսանելի ապագայում հնարավոր չէ հասնել խաղաղության, ապա կողմերի «շփման գծում» լարվածության թոթափումը, միջադեպերի կանխումն ու նույնիսկ երկխոսության պահպանումը, վատ արդյունք չէ։ Այդ ամենն օգնում է որոշակի փոխգործակցություն ապահովել, որի միակ այլընտրանքը դիմակայության «ապասառեցումն» է։
Վստահության թեկուզ փոքրագույն մակարդակի բացակայության պայմաններում հակամարտության կարգավորման շուրջ բովանդակային երկխոսությունն անհնար է։ Մինչդեռ այդ մակարդակին հասնելն, իսկ հետագայում նաև ավելացնելն օդից լինել չի կարող. Քրտնաջան աշխատանք է հարկավոր, որն անհնար է առանց պարբերական հանդիպումների, գագաթնաժողովների ու բանակցությունների։
Հոդվածը հրապարակման է պատրաստել profil.am-ը