Իրանը նվազեցրել է կախվածությունը նավթի վաճառքից
Թեհրանը նվազեցրել է տնտեսության կախվածությունը նավթի վաճառքից, այժմ այդ ճյուղից եկամուտները երկրի բյուջեում կազմում են սոսկ 30 տոկոսը: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանային։
«Անցյալ տարի մեր երկրում բյուջեն 30 տոկոսով գոյացել է նավթի վաճառքի հաշվին, թեեւ ավելի վաղ՝ անցյալ տարիներին այդ ցուցանիշը եղել է (բյուջեի եկամուտների – ծանոթ. խմբ.) 80 տոկոսից ավելին: Իրանն այդ կախվածությունն աստիճանաբար հասցրել է 30 տոկոսի: Եվ Իրանը շարժվում է էներգետիկայից տնտեսության կախվածությունը նվազագույնի հասցնելու ուղղութամբ»,- հայտարարել է նա լրագրողների հետ կայացած հանդիպմանը:
Դեսպանը նաեւ նշել է, որ վերջին տարում մեծացել է տարբեր ճյուղերում Իրանի ոչ նավթային արտահանումը:
«Նաեւ օտարերկրացի զբոսաշրջիկների հոսքն Իրան նույնպես մեծացել էԷ՝ չնայած այն քարոզչությանն ու այն աղմկարարությանը, որը տիրում է Իրանի շուրջը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:ա