Իրանում կորոնավիրուսով վարակված առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին ապաքինվել է:
Վլադիմիր Պուտինի մասնակցությունը նախագահի ընտրություններին, որոնք նշանակված են 2024 թվականին, կախված կլինի մի քանի գործոններից: Այդ մասին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Կոշիկ են լիզել ու հիմա ասում են՝ «Պատիվ ունեմ». չեք փախչելու Հայաստանից». ՀՀ վարչապետ
Չեռնոգորիան Եվրոպայի միակ երկիրն է մնացել, որտեղ մինչ այժմ COVID-19 կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի գրանցվել:
«Վերջին 3 օրերի ընթացքում ոմանց երազանքները փշուր-փշուր եղան, քանդվեցին, որովհետև նրանց թվում էր, որ հեղափոխությունից անցել է երկու տարի, և ժողովուրդը հիասթափվել է, բայց չէ՞ որ ժողովուրդը չի՛ կարող հիասթափվել մի պարզ պատճառով, որովհետև հետղափոխության արդյունքում մենք չենք եկել իշխանության, հեղափոխության արդյունքում դուք եք եկել իշխանության»,- այս մասին այսօր Վայքում ընթացող «ԱՅՈ»-ի քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անկախության պատմության ընթացքում երբևէ այսքան մեծ վտանգների առաջ կանգնած չենք եղել. Դավիթ Շահնազարյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը «ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլը և դրա հետևանքները Արցախի վրա. սցենարային զարգացումներ» խորագրով քննարկման ժամանակ անդրադառնալով Սիրիայում ռուս-թուրքական հարաբերություններին՝ ասաց, թե չի կարելի առանց Իրանին անդրադառնալու՝ անդրադառնալ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին:
Կորոնավիրուսի պատճառով Իտալիայում դադարեցվել է ֆուտբոլի առաջնությունը, Ուկրաինան մինչև ապրիլի 3-ը կարանտին է հայտարարել, գեղասահքի աշխարհի առաջնությունը չեղարկվել է,Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքեր են ի հայտ գալիս,իսկ նեոբոլշևիկները ժողովրդին հանրաքվեների են հրավիրում։
«Նախկինները ձևավորել էին մի քանի բանդա և դրանով պահում էր իր իշխանությունը». Սասուն Միքայելյան
Իրանում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է տասը հազարը, մահացել է 429 մարդ: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռըզա Վահաբզադեն։
«ՍԴ նախագահն ընտրվելուց մեկ ժամ առաջ էլ, այսօր էլ սպասարկում ՀՀԿ վերնախավի շահերը». Արման Եղոյան
Հիմա «Ոչ»-իստները նստած հաշվում են, թե քանի հոգի չի կարողանալու գնալ հանրաքվեի. Սուրեն Պապիկյան
Կորոնավիրուս է հայտնաբերվել Իսպանիայի հավասար հնարավորությունների նախարար Իրենա Մոնտերոյի մոտ, նա եւ նրա ամուսինը՝ փոխվարչապետ եւ Unidas Podemos կուսակցության առաջնորդ Պաբլո Իգլեսիասը գտնվում են կարանտինում:
Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է իրականացնում. ՈՒՂԻՂ
Էջմիածնում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերաբերյալ համացանցում գույները թեժացված են: Այն, ինչ ներկայացվում է, իրականությանը չի համապատասխանում:
168 Մամուլի տեսություն:
«Ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլը և դրա հետևանքները Արցախի վրա. սցենարային զարգացումներ» խորագրով քննարկման ժամանակ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, արևելագետ Ռուբեն Մելքոնյանն անդրադառնալով թուրքական իշխանությունների՝ Ղարաբաղյան գործընթացում ընդգրկվելուն ուղղված քայլերին՝ ասաց, որ Թուրքիան 1991 թվականից քայլեր է ձեռնարկել այդ գործընթացում ընդգրկվելու համար՝ թե՛ ռազմական բաղադրիչով, թե՛ քաղաքական-դիվանագիտական բաղադրիչով:
«Ամբողջ արևմտյան մամուլը վարկաբերում է Էրդողանին. Էրդողանին մնում է փրկել իր իմիջը». Երվանդ Բոզոյան
Կոնգրեսում ԱՄՆ 23 նահանգի 75 ներկայացուցիչներ նամակ են ուղարկել Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի արտաքին գործառնությունների ենթահանձնաժողովին 100 մլն դոլար տրամադրելու Հայաստանին, 1.5 մլն դոլար՝ Արցախին:
«Հույս ունեմ 800 հազարից մինչև 1 միլիոն «Այո» ստանալ. ՀՀ վարչապետ
Վրաստանի խորհրդարանում արտակարգ ռեժիմ է սահմանվում կորոնավիրուսի տարածման պատճառով. բարձրագույն օրենսդիր մարմնի խոսնակ Արչիլ Տալակվաձեն այդ կապակցությամբ հատուկ հրաման է արձակել։
Դերասան Թոմ Հենքսի որդին՝ Չեթը, Instagram-ում մեկնաբանել է կորոնավիրուսով իր հոր եւ մոր վարակվելը։ Նա նշել է, որ իր ծնողները հիվանդության խիստ արտահայտված ախտանշաններ չունեն: «Նրանք չեն անհանգստանում, բայց անցնում են բոլոր անհրաժեշտ բժշկական ընթացակարգերը:
Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել Իսրայելում Երուսաղեմի հայկական թաղամասի պատերին փակցված անգլերեն քարտեզները:
Չինաստանում նոր կորոնավիրուսի տարածման բարձրակետն արդեն անցել է:
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Թևանյանը «ռուս-թուրքական հարաբերությունները ներկա փուլը և դրա հետևանքները Արցախի վրա. սցենարային զարգացումներ» խորագրով քննարկման ժամանակ, անդրադառնալով ՌԴ և Թուրքիայի նախագահների մարտի 5-ի հանդիպմանը, ասաց, որ կարևոր էր ինչպես Պուտին-Էրդողան հանդիպումը, այնպես էլ դրա արդյունքները:
168TV-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի այսօրվա հյուրը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն է: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ժամը 22:00-ին:
Այսօր՝ 2020 թվականի մարտի 12-ին, «168.am» լրատվական կայքում հրապարակվել է «Թալան՝ ըստ Բադասյանի» վերտառությամբ հոդված, որի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վերաբերյալ նյութում տեղ գտած բոլոր տվյալները ակնհայտ սուտ և զրպարտչական բնույթի են: Ավելին, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը արդարադատության դեմ ուղղված հանցագործություն է:
Հարյուրի է հասել այն իսրայելացիների թիվը, որոնց մոտ կորոնավիրուս է ախտորոշված:
Վրաստանի տարածք մուտքի պայմանները խստացվում են ինչպես երկրի քաղաքացիների, այնպես էլ օտարերկրացիների համար: Այդ մասին վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է կառավարության նիստում:
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և նրա սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքի գործը մակագրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանին: