Բաժիններ՝

Իսրայելում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է հարյուրի

Հարյուրի է հասել այն իսրայելացիների թիվը, որոնց մոտ կորոնավիրուս է ախտորոշված: Այդ մասին հայտնել է Իսրայելի առողջապահության նախարարությունը: Մարտի 11-ին ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ աշխարհում նոր կորոնավիրուսի տարածումը համավարակի բնույթ է ստացել։

Նախարարության տվյալներով, Իսրայելում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է հարյուրի, այդ թվում՝ 91 մարդ գտնվում է հիվանդանոցում, եւս մեկը հիվանդանոց ուղարկվելու գործընթացում է, երեք մարդ հիվանդանոցից դուրս է գրվել լիովին ապաքինվելուց հետո: Իսրայական ԶԼՄ-ների տվյալներով՝ եւս հինգ մարդ տնային կարանտինում է: Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ երկշաբաթյա կարանտին է սահմանվում արտասահմանից բոլոր ժամանողների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս