Բաժիններ՝

Իսպանիայի նախարարներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Կորոնավիրուս է հայտնաբերվել Իսպանիայի հավասար հնարավորությունների նախարար Իրենա Մոնտերոյի մոտ, նա եւ նրա ամուսինը՝ փոխվարչապետ եւ Unidas Podemos կուսակցության առաջնորդ Պաբլո Իգլեսիասը գտնվում են կարանտինում: Այդ մասին հայտնել է Իսպանիայի կառավարությունը։

«Նախարարի վիճակը լավ է, երկրորդ փոխվարչապետ Պաբլո Իգլեսիասն այդ իրադրության պատճառով նույնպես գտնվում է կարանտինում: Սահմանված կարգին համապատասխան, առավոտյան անալիզներ կվերցնեն կառավարության բոլոր անդամներից: Արդյունքները հայտնի կդառնան օրվա երկրորդ կեսին, եւ նրանց մասին կհայտնեն պաշտոնապես»,-ասված է կառավարության հաղորդագրության մեջ:

Նախարարների կաբինետի մարտի 12-ի նիստին ներկա կլինեն միայն այն նախարարները, որոնց մասնակցությունն անհրաժեշտ է կորոնավիրուսի դեմ պայքարի անհրաժեշտության կապակցությամբ գործողությունների ծրագիր ընդունելու համար: Մնացած բոլոր հանդիպումները կանցկացվեն տեսակապով: Ըստ վերջին տվյալների, Իսպանիայում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման 2200 դեպք, մահացել է 55 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նոոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031