Բաժիններ՝

Պեկինը հայտարարել է կորոնավիրուսի համաճարակի առավելակետը հաղթահարելու մասին

Չինաստանում նոր կորոնավիրուսի տարածման բարձրակետն արդեն անցել է: Այդ մասին մարտի 12-ին տեղի կայացած ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի ներկայացուցիչ Մի Ֆենը։

«Նոր տիպի կորոնավիրուսի տարածման բարձրակետը մեր երկրում արդեն անցել է, հիվանդանալու նոր դեպքերի թիվն ավելի ու ավելի է փոքրանում»,-Մի Ֆենի խոսքը մեջբերում է «Սինհուա» գործակալությունը: Գերատեսչության ներկայացուցիչը նաեւ նշել է, որ «Չինաստանի բոլոր տարածաշրջաններում, բացի Հուբեյի նահանգից, շաբաթվա ընթացքում չեն հայտնաբերվել կորոնավիրուսի հարուցած հիվանդությունների նոր դեպքեր»: «Համաճարակային իրադրությունն ընդհանուր առմամբ պահպանվում է համեմատաբար ցածր մակարդակի վրա»,-հավելել է Մի Ֆենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031