ՔՊ-ն, զգալով՝ ծանր պարտություն է կրում, դիմել է բեսպրեդելի. զորակցություն ենք հայտնում. Սուրենյանց
Բոսնիա և Հերցեգովինայի դատարանը Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկի ձերբակալման միջազգային հրաման է տվել՝ նրան մեղադրելով սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Բոսնիա և Հերցեգովինան բաժանված է երկու միավորների՝ Բոսնիա և Հերցեգովնայի Դաշնություն և Սերբական Հանրապետություն։
Մեծ Բրիտանիայի կառավարությունն առայժմ չի դիտարկում ԱՄՆ-ի դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը։ Այդ մասին Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվսը։
Մի վարանիր, գնա Գյումրի ու մի հատ երեկվա ԱԺ-ի քո սայլուգ mood-ով ելույթ տուր ղայդա գյումրեցիքի մոտ հանուն ՔՊ-ի Սարիկի: Նենց ելույթ, որ վերջնականապես սարը մուկ ծնի, բայց մկան պոռտը կտրողը գոնե դու լինես:
#ՀԻՄԱ. ՔՊ-Ն ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՍՈՒԼԻՍ Է ՀՐԱՎԻՐԵԼ. ՍԱՐԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է. ՈՒՂԻՂ
Այն, որ Գյումրիում իշխանությունները ոտուձեռ ընկած են և հասկանում են, որ հողը ոտքերի տակից փախչում է, էլ ավելի ընդգծվեց նախ՝ Նիկոլ ի երեկվա բառամթերքից (գործողությունները լրիվ կանխատեսելի էին), իսկ այսօր՝ արդեն Գյումրիում ընթացող ակնհայտ ռեպրեսիվ գործողություններից։
Այս պահին հետևում եմ Գյումրիում ՔՊ ջղաձգումներին:
Ինչպես և կանխատեսվում էր (տառապանքս փորձ ունի), Գյումրիի ավագանու ընտրարշավին հընթացս միացավ ռեպրեսիվ մեքենան։ Իշխող ուժի ներկայացուցիչները` սկզբում մեկը մյուսին հերթ չտալով` սուր քննադատության էին ենթարկում Գյումրիի քարոզարշավում հնչող խոսույթը, մարդկանց տարբեր որակումներներ էին տալիս, ապատեղեկատվական ողջ ռեսուրսը ուղղում էին դեպի ընդդիմադիր թեկնածուներ, տարբեր առիթներով մարդկանց կանչում ոստիկանություն։
ՔՊ-ական թեկնածուի ամուսինը Դատախազությունում վարչության պետ է աշխատում
ՔՊ-ական պատգամավորները չեն մասնակցում իրենց թեկնածուի հարցի քննարկմանը
Գյումրիում իշխանական ապօրինությունների պատճառը պարզ է. վստահելի աղբյուրից ստացած տեղեկատվության համաձայն, նախօրեին ՔՊ-ում ամփոփվել են Գյումրիում կայանալիք ընտրությունների ավարտական սոցհարցումների արդյունքները, համաձայն որոնց Սարիկն ուներ ընդամենը 22% ձայն։
ՔՊ-ն Մարիաննա Բաղինյանին առաջադրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու
Ես 3 տեսանյութ ունեմ, որ իմ տղան ողջ է ու Ադրբեջանում, էլ ինչ են ուզում. անհետ կորածի մայրը հուզվեց
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի համագործակցությունը Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման մասնագիտացված աշխատանքային խմբում կանգ է առել երկու պատճառով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Կար ջան, դավայ, ախպերս, գնա. Մարտուն Գրիգորյանի որդուն բերման ենթարկեցին
Եկել են՝ որդուս ձերբակալեն, հայրս էլ քիչ անց կգա. խնդիր չունեմ. Մարտուն Գրիգորյան
Ռուբեն Մխիթարյանը եկավ՝ աջակցելու Մարտուն Գրիգորյանին
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին կոնկրետ պարամետրերով փոխբացառում են միմյանց։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդու և հոր ձերբակալությունները կապված են «շիբինի գործի» հետ։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է, որ Գյումրու ավագանու անդամի թեկնածու Կարեն Գրիգորյանին ձերբակելել են։
Իոաննիսյանը, իշխանության հետ համագործակցված, հաղորդում է ներկայացրել Մարտուն Գրիգորյանի դեմ. Բաբայան
Մարտունին մի քանի օր առաջ զգուշացրել էի` շատ կանխատեսելի է օրվա իշխանությունների սցենարը, բացարձակ ոչ մի զարմանալի բան տեղի չի ունենում, հող են նախապատրաստում իրենց թեկնածուին այսօրվա դեբատներում այլ օրակարգերից խոսելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր թեկնածուների շտաբերում իրականացվող խուզարկություններին:
Երկար բանակցություններից հետո հիմա ժամանակն է ստորագրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը և առաջ շարժվել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու և տնտեսական հնարավորությունների բացման ուղղությամբ: Այս մասին նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանում մամուլի համար արած հայտարարության ժամանակ:
Հայաստանը ՌԴ «հարևանն» է, բնական գործընկերը, աշխարհագրությունն ու ճակատագիրն են սահմանել շարունակել զարգացնել Հայաստանի հարաբերությունները, կան այնպիսիք, ում դա չի ուրախացնում. Զախարովա
#ՀԻՄԱ. Ծնողները հասան կառավարական դաչաներ պահանջով` ակտիվացնել «Քիմիկներ»-ի գործով նիստերը.#ՈւՂԻՂ
Մարտի 26-ին Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն են այցելել Հալեպում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մուամմեր Հաքան Ջենգիզը և փոխհյուպատոս Էրինը: Այդ մասին հայարարություն է տարածել Հալեպում Հայաստանի հյուպատոսությունը։
Հայաստանի Հանրապետության համար կարևորը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է. այս պահին որևէ առավելություն այս կամ այն մայրաքաղաքին չի տրվում, թե որտեղ այն կստորագրվի։ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«Այս պահին Սարիկ Մինասյանին ոչ մի բանով չեմ կարող օգնել, ընդամենն իշխանությունն էլ ավելի գցելու է Սարիկ Մինասյանի վարկանիշը: Էսքան տղերքի մոտ էս պրոբլեմները որ առաջ են գալիս, վերջը էս ամբողջ պատմությունները մնալու են Սարիկի վզով՝ էսքան մարդու բռնել, ձերբակալել, կալանավորել»:
Եթե ռիսկը հերիքի՝ հրապարակի, բանավեճի կարիք չի լինի. Հայկ Մամիջանյան
Բոլիվիայի կառավարությունն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել անձրևներից առաջացած հեղեղումների պատճառով, որոնք վերջին ամիսներին ավելի քան 50 մարդու կյանք են խլել։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է երկրի նախագահ Լուիս Արսեն։