
Հիմա էլ հորս, տղայիս վրա են քրգործեր բերել, Սարիկի վզով է մնալու սա. Մարտուն Գրիգորյան
«Սա կապված է ընտրությունների հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը՝ ընդգծելով, որ հիմա էլ հոր և իր որդու վրա են քրգործեր բերել:
«Շիբինի հետ կապված հարցն է, որ ամբողջ Գյումրին մինչև երեկ շիբինապատվում էր, էդ հեչ, էս պահի դրությամբ մարտի սկզբին արված շիբինապատումը, որը մշտապես արվել է, էսօր փորձում են դա ներկայացնել իբր ընտրակաշառք: Սա աշխատելու է իրենց դեմ, բացարձակապես խնդիր չկա, ոչ մի ճնշվածություն չկա, մենք սովոր ենք: Ես ասել եմ, որ մշտապես ընտրություններից առաջ իմ, իմ թիմի, իմ ընտանիքի անդամների նկատմամբ արվել է, մեզ համար սա սովորական բան է»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ ասում են՝ ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի ռեյտինգն ընկել է, դրա համար նման գործողություններ են արվում, նա արձագանքեց.
«Այս պահին Սարիկ Մինասյանին ոչ մի բանով չեմ կարող օգնել, ընդամենն իշխանությունն էլ ավելի գցելու է Սարիկ Մինասյանի վարկանիշը: Էսքան տղերքի մոտ էս պրոբլեմները որ առաջ են գալիս, վերջը էս ամբողջ պատմությունները մնալու են Սարիկի վզով՝ էսքան մարդու բռնել, ձերբակալել, կալանավորել:
Որպես իշխանության թեկնածու՝ Սարիկի համար այդքան բան որ անում են՝ ճնշում են, որ Սարիկը կարողանա հաջողություն ունենալ, սա ուղղակի նվեր էր մեզ՝ ընդդիմադիրներիս: Սա օգտագործվելու է իրենց դեմ»:
Մանրամասները՝ տեսանյութում