«Մի վարանիր, գնա Գյումրի, Սարիկը չի ուզում, որ գնաս, բայց դու գնա». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ Փաշինյանին

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ Փաշինյանը սկսել է քաղաքական սխալների շարքը, իսկ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումները ընտրությունից առաջ աներկբա սխալ քաղաքական գործողություն է (բարձրացնում է կարեկցանքը, դարձնում է մեդիաակտիվ, առաջանում է սիմպատիա) և խոսում է իշխանության օրհասական վիճակի մասին, եթե գնում է այդ քայլին, շտապեմ մեկ խորհուրդ էլ տալ:

Մի վարանիր, գնա Գյումրի ու մի հատ երեկվա ԱԺ-ի քո սայլուգ mood-ով ելույթ տուր ղայդա գյումրեցիքի մոտ հանուն ՔՊ-ի Սարիկի: Նենց ելույթ, որ վերջնականապես սարը մուկ ծնի, բայց մկան պոռտը կտրողը գոնե դու լինես:

Հ.Գ. Մի վարանիր, գնա Գյումրի, Սարիկը չի ուզում, որ գնաս, բայց դու գնա»:

Տեսանյութեր

Լրահոս