2020 թվականի նոյեմբերի 3-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի կարգադրությամբ Սամվել Առաքելյանն նշանակվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։
Լավ, ինչքա՞ն պիտի ասենք, էլ ո՞նց պիտի ասենք, որ ինչքան դիվանագիտությունն ու իրավունքը ցածր ու անվստահ են խոսում, այդքան հրանոթներն են բարձր հնչում»։
ԵԿՄ նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է։ 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նամակով դիմել է Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի խորհրդի անդամներին, որտեղ ներկայացրել է Արցախում և Հայաստանի սահմաններին ծավալվող պատերազմական գործողությունները և հույս է հայտնել, որ Եվրոպական միության գործընկերները հստակ գնահատական կտան տիրող իրավիճակին: Նամակում մասնավորապես նշված է.
«Սուլեյման շահի դիվիզիային» պատկանող «Ամաշաթ» բանդայի սիրիացի վարձկանների ընտանիքները, որոնք անհետացել են Ղարաբաղում, արաբական ԶԼՄ-ների միջոցով դիմել են Էրդողանին և թուրքական մյուս առաջնորդներին:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱՊՀ անդամ-երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:
Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Ադիգեայի Հանրապետությունում իրավապահները ձերբակալել են Վոլգոգրադ քաղաքում ահաբեկչություն ծրագրած «Քաթիբա Թաուխիդ վալ-Ջիհադ» խմբավորման անդամին:
Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որպես «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու, պաշտոնապես տեղեկացնում եմ, որ ադրբեջանական քարոզչամիջոցների տարածած «տեղեկատվությունն» առ այն, որ «Հայրենիք» զորախումբը իբր ոչնչացվել է, բացահայտ կեղծիք է և իրականության հետ որևէ աղերս չունի։ Զորախումբը, գեներալ Արթուր Վանեցյանի հրամատարությամբ և առանց մարդկային կորուստների, շարունակում է առաջնագծում հաջողությամբ իրականացնել բոլոր մարտական առաջադրանքները։
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ որոշ երկրներ փորձում են օգտագործել կորոնավիրուսի համավարակն ու ընդհանուր համաշխարհային անկայունությունը տնտեսական և քաղաքական օգուտներ ստանալու համար:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակն, ինչպես նաև ՌԴ շրջաններում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենը գործնականում Դոնալդ Թրամփին է հավասարվել Ջորջիայի «տատանվող» նահանգում, որտեղ ավելի վաղ երկար ժամանակ առաջատարը գործող նախագահն էր:
Բունդեսթագի ընդդիմադիր Ձախ կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը հանդես է եկել Գերմանիայի տարածքում «Գորշ գայլեր» խմբավորման գործունեության կասեցման պահանջով:
Բաքուն հայտարարել է, թե ԱՊՀ-ում համագործակցության համապարփակ զարգացումն անհնար է՝ առանց Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման:
Թուրքիայի արտահանողների խորհրդի հրապարակած տվյալների համաձայն՝ 2020-ի հոկտեմբերին Թուրքիայի պաշտպանական ու ավիացիոն արդյունաբերության կատարած ընդհանուր արտահանման ծավալներում առաջին տեղը զբաղեցրել է Ադրբեջանը: Մեկ ամսում Թուրքիայից այդ երկիր կատարվել է 101 մլն 209.000 դոլար արժողությամբ արտադրանքի արտահանում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ ցուցանիշը աճել է 349․26 տոկոսով։
Փարիզից ոչ հեռու գտնվող Սեն-Սեն-Դենի դեպարտամենտում գտնվող դպրոցի շրջակայքում դանակով զինված տղամարդու են բերման ենթարկել:
Ղարաբաղյան հակամարտության սրացման այս օրերին հանդիպում են դեպքեր, երբ անհատների, խմբերի եւ մասնավոր ընկերությունների կողմից հավաքագրվող մարդասիրական օգնության տարբեր մեքենաների վրա փակցվում է Կարմիր խաչի խորհրդանշանը։
Կազանում ջախջախել են «Հիզբ ութ Թահրիր ալ Իսլամի»-ի ահաբեկիչների բջիջը։
Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունները վերջին մեկ ամսվա ընթացքում էականորեն սրվել են:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ իմացա, որ Էրդողանը կոչ է արել Հայ ժողովրդին դուրս գալ իշխանության դեմ և պայքարել իր ապագայի համար, շատ զարմացա, քանի որ թուրքերենից հայերեն թարգմանությամբ դա հնչում էր միավորվեք իշխանության շուրջ: Չհասկացա, թե Էրդողանի ինչի՞ն էր պետք, որ Հայ ժողովուրդը համախմբվի իշխանության շուրջ:
Իրանի զինված ուժերը կանեն հնարավոր ամեն ինչ՝ սահմանամերձ շրջաններում խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար եւ չեն հանդուրժի միջազգային իրավունքի խախտում: Այս մասին, Mehr-ի հաղորդմամբ, հայտարարել է Իրանի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարին:
«Այս նկարը նրա մասին է, թե որքան է տականք սեղանի մոտ նստած նկարողը, որը, հաստատ, մասնակցում է զրույցին, լսում քննարկումները, հետո թաքուն նկարում, պահում մի ամիս ու հրապարակում՝ հեգնանքով անվանելով «Առաջնագծում»։
ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 11:30-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Կատալոնական Բերգա քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը:
«Ֆեյսբուք»-ում ադրբեջանցի օգտատերերի տարածած այս լուսանկարում Նախիջևանից «մայրցամաքային» Ադրբեջան մեկնող հատուկջոկատայինների ստորաբաժանում է՝ «Ադրբեջանական ավիաուղիների» Airbus քաղաքացիական (!!!) ուղևորատար ինքնաթիռում: Լուսանկարները հրապարակել է «Ռազմինֆոն»:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը պաշտոնաթողության դիմում է պատրաստել: Այդ մասին հաղորդել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ռազմական գերատեսչության երեք պաշտոնյաների:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին Մոսկվա գործուղելու մասին ԱԺ նախագահի որոշումը ժամեր առաջ հրապարակվեց ԱԺ կայքում։
Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության պետական ընկերությունը (TRT), ուղիղ եթերում ներկայացնելով պատերազմական վերջին զարգացումներն Արցախում, սկանդալային վրիպում էր թույլ տվել՝ շեղվելով թուրք-ադրբեջանական քարոզչական կեղծիքից։
Նոյեմբերի 2-ին ժամը 18:10-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրետանային կրակ էր արձակել ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ու Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով 1 քաղաքացիական անձ զոհվել էր, ևս 2-ը՝ վիրավորվել էին:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատերազմ է։ Հայտարարված է ռազմական դրություն, Հանրապետականը սառեցրել է ներքաղաքական օրակարգը, բայց այնուամենայնիվ որոշների մոտ մեծ է գայթակղությունը թեժացնելու ներքաղաքական օրակարգը, որի ժամանակը չէ այսօր։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դատելով առկա տեղեկատվությունից, ՄԱԿ Անվտանգության խորհրդում Արցախի հարցով համաձայնեցված հայտարարության ընդունումը տապալել է Մեծ Բրիտանիան։