Բաժիններ՝

ԵՀ-ում հայտարարել են, որ ԵՄ-ն պետք է չափահաս բնակչության 70 տոկոսին պատվաստի մինչև սեպտեմբերի 21-ը

Եվրահանձնաժողովը (ԵՀ) ճշտել է Եվրամիության պատվաստման ռազմավարության նպատակը. ԵՄ-ի չափահաս բնակչության 70 տոկոսը պետք է պատվաստված լինի ոչ թե «մինչեւ ամառ», այլ ամռան վերջին, այսինքն՝ աստղագիտական սկզբունքներով մինչեւ սեպտեմբերի 21-ը: Փետրվարի 12-ին այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ «Մենք խնդիր ենք դրել ԵՄ-ի բնակչության 70 տոկոսին պատվաստել մինչեւ ամռան վերջը, իսկ ամառն, ինչպես դուք գիտեք, ավարտվում է սեպտեմբերի 21-ին»,- հայտարարել է նա:

Այսպիսով, Եվրամիության պատվաստման ռազմավարությունը, որը կազմվել է 2020 թվականի դեկտեմբերին, սահուն տեղափոխում է դրանում ամրագրված ժամկետներն առանց բուն փաստաղթի ճշտման: Սկզբնապես Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել է չափահաս բնակչության 70 տոկոսին «մինչեւ ամառ» պատվաստելու անրաժեշտության մասին, այնուհետեւ Եվրահանձնաժողովի հայտարարություններում սկսել է հնչել «ամռանը» ձեւակերպումը, դրանից հետո՝ «մինչեւ ամռան վերջը», եւ, վերջապես այժմ հայտնվել է նոր ճշտում, որ ամառը նկատի է առնվել ոչ թե օրացուցայինն, այլ աստղագիտականը. այսինքն՝ այն ավարտվում է ոչ թե օգոստոի 31-ին, այլ սեպետեմբերի 21-ին, աշնանային գիշարահավարի օրը:

2021 թվականի առաջին եռամսյակում ԵՄ-ում ծառացավ պատվաստանյութի պակաս առաքման խնդիրն արեւմտյան բոլոր երեք մատակարարներից, որոնց պատրաստուկներն այս պահին ԵՄ-ում արդեն թույլատրված են, պատվաստանյութի նախապատվերի կանխավ որոշված ծավալների համեմատությամբ: Այս պահին Եվրահանձնաժողովն ակնկալում է առաջին եռամսյակում ստանալ 106 միլիոն դեղաչափ, մինչդեռ երկրորդ եռամսյակում իրավիճակը պետք է նորմալանա, եւ մատակարարումները հասնեն հաշվարկային 300 միլիոն դեղաչափին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս