
Նոր տիպի կորոնավիրուսը երկար կմնա մարդկության հետ. ECDC ղեկավար

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) ղեկավար Անդրեա Ամմոնը կարծում է, որ նոր տեսակի կորոնավիրուսը դեռ երկար ժամանակ կմնա մարդկության հետ՝ չնայած դրա աճի տեմպերի նվազմանն ու պատվաստումների մեկնարկին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ամմոնը կոչ է արել եվրոպական երկրներին չկորցնել զգոնությունը վիրուսի նկատմամբ, որը «շատ լավ ադապտացվում է մարդուն», ինչի հետևանքով կարող է պահանջ առաջանալ փոփոխություններ անել պատվաստանյութերի մեջ: «Ուստի մենք պետք է պատրաստ լինենք, որ այն կմնա մեզ հետ»,- հայտարարել է նա:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 108 միլիոնը: Վիրուսի պատճառով մահացել է 2.3 մլն մարդ: