Բաժիններ՝

Երկրագնդի յուրաքանչյուր 50-րդ բնակիչն արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Աշխարհում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստվածների ընդհանուր թիվը գերազանցել է 159,3 միլիոնը, հետեւում է ՏԱՍՍ-ի հաշվարկներից, որոնք արվել են իշխանությունների, փորձագետների եւ զանգվածային լրտավամիջոցներնի տվյալների հիման վրա: Այսպիսով, պատվաստվածների բաժինն արդեն կազմում է մոլորակի բնակչության ավելի քան 2 տոկոսը, բնակչություն, որն Ազգաբնակության բնագավառում ՄԱԿ-ի հիմնադրամը գնահատում է 7 միլիարդ 795 միլիոն մարդ 2020 թականի կեսերի դրությամբ։

Միջին հաշվով վերջին յոթ օրերին շուրջ 6 միլիոն պատվաստում են կատարում մեկ օրում: Ըստ որում փետրվարի 3-ին պատվաստվածների քանակն առաջին անգամ գերազանցել է կորոնավիրուսով վարակվածների թիվը: Ընդամենը համավարկի սկզբից ի վեր վարակ է հայտնաբերվել 107,8 միլիոն մարդու մոտ, նրանցից ավելի քան 2,3 միլիոնը մահարցել է: Ամենից շատ պատվաստումներ՝ ավելի քան 48 միլիոն, կատարել են ԱՄՆ-ի բնակիչներին: Երկրորդ տեղում է Չինաստանը (ավելի քան 40 միլիոն պատվաստված քաղաքացի), երրորդում՝ Մեծ Բրիտանիան, որտեղ հաշվի առնելով անդրծովյան տարածքները, Նորմանդական կղզիները եւ Մեն կղզին, պատվաստվել է շուրջ 14,1 միլիոն մարդ: Այս երկրներին է բաժին ընկնում բոլոր պատվաստվածների շուրջ 65 տոկոսը:

Պատվաստման արշավը նաեւ բարձր տեմպերով է ընթանում Հնդկաստանում (7 միլիոն) եւ Իսրայելում (6,2 միլիոն): Ըստ որում պատվաստված բնակչության ամենաբարձր բաժինն Իսրայելում է (69,3 տոկոս), Արաբական Միացյալ Էմիրություններում (49,8 տոկոս) եւ Սեյշելյան Կղզիներում (49,7 տոկոս): Միացյալ Թագավորությունում արդեն պատվաստվածները 21,1 տոկոսից ավելի են: ԱՄՆ-ում նրանց թիվն ավելի քան 14 տոկոս է Ռուսաստանում, ինչպես փետրվարի 10-ին հայտնել է Գամալեայի անվան կենտրոնի գիտական աշխատանքի գծով փոխտնօրեն Դենիս Լոգունովը, կենտրոն, որը մշակել է «Սպուտնիկ V» պատվաստանյութը, արդեն շուրջ 2,2 միլիոն ռուսաատանցի ստացել է պատրաստուկի առաջին բաղադրիչը: Ընդամենը ՌԴ-ում կորոնավիրուս է հայտնաբերվել 4 027 748 մարդու մոտ, մահացել է 78 687-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս