Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի կարող դառնալ Արցախի խնդրի կարգավորման իրավական կարկասը. Խոսրով Հարությունյան

«Պատիվ ունեմ» դաշինքի նախաձեռնած «ՀՀ և Արցախի անվտանգային միջավայրը հետպատերազմյան ժամանակահատվածում» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն ընդգծեց, որ թեպետ պատերազմական գործողությունների ակտիվ մասն ավարտվել է, բայց պետք է փաստել, որ պատերազմը շարունակվում է, ու այսօր բոլորս ականատեսն ենք «սողացող օկուպացիայի», որը տեղի է ունենում մեր սահմաններին՝ ռազմական կարևորության բարձունքներ գրավելու ճանապարհով:

«Սրանք այն դիրքերն են, որոնք հակառակորդը, օգտվելով օրվա իշխանությունների անգործությունից, առայժմ պայմանական ասենք՝ անգործություն, եթե ոչ ավելին,  փորձում են իրենց ձեռքը վերցնել ռազմավարական կարևորության այնպիսի դիրքեր, որոնք հետագայում, ըստ էության, սպառնալիք են, անվտանգության մեր անկախ, դինամիկ, անվտանգ զարգանալու հնարավորություններն էապես սահմանափակելու են»,- ասաց Խոսրով Հարությունյանը՝ հավելելով, որ եթե համարժեք հակադիր քայլեր չկատարվեն, դրանք կարող են դառնալ մեզ համար անշրջելի:

Հարությունյանի կարծիքով՝ պետք է անել հնարավորը, որպեսզի վերաիմաստավորվի Հայաստան-Արցախ անվտանգային երաշխիքներ ստեղծելու խնդիրը:

«Ամենահիմնական միտքը, որ առաջիկա քաղաքական, դիվանագիտական և հատկապես նաև փորձագիտական քննարկումներում պետք է ուղեկցվի, դա, իմ պատկերացմամբ՝ հետևյալն է՝ որևէ պարագայում եռակողմ հայտարարությունը չի կարող դառնալ Արցախի խնդրի կարգավորման պայմանագրային, այսինքն մեծ խաղաղության պայմանագրի իրավական կարկասը, չի կարող: Մենք սա պետք է արձանագրենք»,- նշեց Հարությունյանը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31