Սամվել Մկրտչյանը Վոյցեխ Պոլակին ներկայացրել է Արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակը

Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Սամվել Մկրտչյանը Լեհաստանի պատմական և արքեպիսկոպոսաց աթոռանիստ Գնեզնո քաղաքում հանդիպել է Լեհաստանի Գահերեց արքեպիսկոպոս (Պրիմաս) Վոյցեխ Պոլակի հետ։

Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տարոն վարդապետ Ղուլիկյանի և Հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ Հրաչյա Բոյաջյանի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների ժողովուրդների պատմական, կրոնական և մշակութային հարուստ ժառանգության անցյալին և աշխարհասփյուռ հայության, ինչպես նաև լեհահայ համայնքի հասարակական գործունեությանը։

ԳՈՎԱԶԴ00:14Իմանալ ավելին
Դեսպան Մկրտչյանը մանրամասներ է ներկայացրել Արցախյան պատերազմից հետո ստեղծված իրադրության, մասնավորապես՝ հայ պատանդների, հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման ու այլափոխման անընդունելի քայլերի և անարգել հումանիտար աջակցության ապահովման հարցերի մասին:

ՀՀ դեսպանն ու Լեհահայոց հոգևոր հովիվը գրառումներ են կատարել Գահերեց արքեպիսկոպոսի նստավայրի պատվավոր հյուրերի մատյանում։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31