Բաժիններ՝

ԱՄՆ-ը փնտրում է ռուսական նավթից կախվածությունը կրճատելու միջոցներ

ԱՄՆ-ն ուսումնասիրում է ռուսական նավթի սպառումը նվազեցնելու հնարավորությունները՝ ըստ որում թույլ չտալով ընդհատումներ էներգակրի համաշխարհային մատակարարումների հարցում: Մարտի 2-ին այդ մասին CNN հեռուստաընկերության եթերում հայտարարել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի փոխտնօրեն Դալիպ Սինգհը։

«Մենք փնտրում ենք հնարավորություններ ԱՄՆ-ում կրճատելու ռուսական նավթի սպառումը՝ ըստ որում պահպանելով էներգակիրների համաշխարհային մատակարարումները»,- հայտարարել է նա: Սինգհի խոսքով՝ աշխարհում նավթի մատակարարումների կրճատումը «սոսկ կբարձրացնի (բենզինի) գներն ԱՄՆ-ի լցակայաններում եւ կնպաստի (ՌԴ-ի նախագահ Վլադիմիր) Պուտինի եկամուտերի աճին»: Սինգհն ընդգծել է, որ ԱՄՆ-ի իշխանությունների նպատակը «Ռուսաստանի՝ որպես էներգակիրների առաջատար մատակարարի կարգավիճակի նվազեցումն է»: ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության Տեղեկատվական վարչության պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Ռուսաստանը մտնում է Միացյալ Նահանգների շուկա նավթի օտարերկրյա մատակարարների առաջին հնգյակը:

Bloomberg գործակալության տվյալներով՝ Ռուսաստանը 2021 թվականին դուրս է եկել երկրորդ տեղն ԱՄՆ-ում դրա ներմուծողների թվում: Մարտի 2-ին պատասխանելով լրագրողների հարցին Ռուսաստանից նավթի ներմուծման արգելքի հնարավորության մասին՝ ԱՄՆ-ի նախագա Ջո Բայդենը հայտարարել է, որ «ոչինչ բացառված չէ»: Սակայն նա վերջին օրերին մի քանի անգամ հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը կջանա ամերիկացիների համար նվազագույնի հասցնել Ռուսաստանի դեմ զանազան սահմանափակիչ միջոցների կիրառման հետեւանքները՝ այդ թվում հաշվի առնելով ԱՄՆ-ում վառելիքի առանց այն էլ բարձր գների աճը զսպելու անհրաժեշտությունը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ի հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների օգնության մասին դիմումի: Նա ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում: Ինչպես հայտարարել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում, ռուսաստանցի զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, այլ բարձր ճշտգրտության միջոցներով շարքից հանում են ռազմական ենթակառուցվածքը, ուստի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում: Դրանից հետո ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ մի շարք այլ պետություններ հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի ֆիզիկական եւ իրավական անձանց դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս