Բաժիններ՝

ԱՀԿ-ն հայտնել է շաբաթվա ընթացքում վարակումների դեպքերի քանակի 16 տոկոսով նվազման մասին

Անցյալ շաբաթ ավելի քան 10 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, 60 հազարից ավելին մահացել է: Ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվը նախորդ յոթ օրվա համեմատությամբ նվազել է 16 տոկոսով, իսկ մահացու վախճաններինը՝ 10 տոկոսով, մարտի լույս 2-ի գիշերը հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

Ինչպես նշված է կազմակերպության շաբաթական տեղեկագրում, փետրվարի 21-ից մինչեւ 27-ը «COVID-19-ի նոր դեպքերի թիվը եւ մահացությունը շարունակել են նվազումը, դրանք նախորդ շաբաթվա համեմատությամբ նվազել են համապատասխանաբար 16 տոկոսով եւ 10 տոկոսով»: Կազմակերպությունում հաղորդումներ են ստացվել 10 776 582 մարդու վարակման մասին: Արձանագրվել է 60 155 մահացու վախճան: Նախորդ շաբաթվա (փետրվարի 14-ից մինչեւ 20-ը) համեմատությամբ վարակվածների թվի ավելացում է արձանագրվել Արեւմտա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (32 տոկոսով): Միեւնույն ժամանակ ԱՀԿ-ի մնացած հինգ տարածաշրջաններում հիվանդացությունը նվազել է:

Առանձնապես էական նվազում է արձանագրվել Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում (34 տոկոսով) եւ Ամերիկայում (30 տոկոսով): Եվրոպայում, որին բաժին է ընկնում շաբաթվա ընթացքում աշխարհում ախտահարման բոլոր նոր դեպքերի 52 տոկոսը, այդ ցուցանիշը նվազել է 24 տոկոսով: Մահացությունն աճել է Արեւմտա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (22 տոկոսով) եւ Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում (4 տոկոսով): Միեւնույն ժամանակ մնացած տարածաշրջաններում այն նվազել է, ընդ որում առանձնապես խիստ՝ Աֆրիկայում (59 տոկոսով): Շաբաթվա ընթացքում ախտահարվածների ամենամեծ թվի մասին է հայտնել Գերմանիան (1 119 632): Այնուհետեւ հաջորդում են Կորեայի Հանրապետությունը (1 032 008), Ռուսաստանը (920 697), Թուրքիան (541 259) եւ Բրազիլիան (519 785): ԱՄՆ-ում յոթ օրում արձանագրվել են ամենից շատ մահացածներ (13 663): Այնուհետեւ հաջորդում են Ռուսաստանը (5 427), Բրազիլիան (4 361), Մեքսիկան (2 027) եւ Թուրքիան (1 838): Մարտի 1-ի Երեւանի ժամանակով 20:53-ի դրությամբ ԱՀԿ-ում տվյալներ են ստացվել 435 626 514 ախտահարվածների եւ 5 952 215 մահացածների մասին: Մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 1 200 287-ով, մահացու վախճաններինը՝ 7 082-ով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս