Գործի է դրվել հակակշիռների մեխանիզմը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանի միջև միջադեպ տեղի ունեցավ։ Խորհրդարանական մեր աղբյուրը փոխանցում է, որ նման կարգի վեճեր և կոնֆլիկտներ բավական հաճախ են տեղի ունենում, և ոչ միայն այս հանձնաժողովում, այլև ընդհանրապես ՔՊ խմբակցությունում։ Խոսքը առողջ բանավեճերի մասին չէ, այլ սուր հակադրությունների:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը պայմանավորված է ոչ միայն ներանձնային հարաբերություններով, այլև նախապես մշակված սցենարով, որի միջոցով Նիկոլ Փաշինյանը թիմի ներսում բալանսավորում է ապահովում։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ, մի կողմից՝ թույլ չի տրվում շատ մտերմանալ, որպեսզի ներքին «թիմեր» ու «բևեռներ» չձևավորվեն, մյուս կողմից՝ նրանք, ովքեր խմբակցությունում փորձում են իրենց «դեմք» կամ «ասող» երևակայել, «ուժեղ տղա» խաղալ, միանգամից դառնում են թիրախ և ներքին կոնֆլիկտի կենտրոն։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը թիմի ներսում հակակշիռների մեխանիզմ է ապահովում հենց նույն թիմակիցների ձեռամբ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031