Բաժիններ՝

Թբիլիսիի քաղաքապետարանը կֆինանսավորի երիտասարդ ձեռնարկատերերի նախագծերը

Թբիլիսիի քաղաքապետարանը կսկսի երիտասարդ ձեռնարկատերերի սոցիալական նախագծերի ֆինանսավորման ծրագիրը: Այդ մասին հայտարարել է մայրաքաղաքի քաղաքագլուխ Կախա Կալաձեն՝ հանդես գալով քաղաքային կառավարության նիստում:

Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակներում կֆինանսավորվեն այն նախագծերը, որոնք ունեն սոցիալական առաքելություն, ինչպես նաեւ այն արտադրանքների եւ ծառայությունների ստեղծումը, որոնց իրականացման գործընթացում աշխատանքի կտեղավորվի երիտասարդությունը, եւ որոնց հիմնական սպառողները կլինեն իրենք: «Կֆինանսավորվեն այն նախագծերը, որոնք ունեն սոցիալական առաքելություն՝ նպատակ ունենալով ստեղծել եւ զարգացնել փոքր ձեռնարկությունները, լաբբերը, ստեղծագործական ստուդիաները, արհեստանոցները, հոսթելները, սրճարան-բարերը, ուսումնական եւ ժամանցային կենտրոնները»,- հայտարարել է Կալաձեն:

Քաղաքապետի խոսքով, մեկ նախագծի ֆինանսավորման առավելագույն սահմանաքանակը կկազմի 30 հազար լարի (շուրջ 9,6 հազար դոլար):

«Նախագծի շրջանակներում հնարավոր է սարքավորումների, տեխնիկայի, տարբեր նյութատեխնիկական միջոցների ու նյութերի, ինչպես նաեւ տարբեր ծառայությունների ու օպերացիոն ծախսերի ֆինանսավորումը, որոնք անհրաժեշտ են նախագծի իրագործման համար»,-հայտարարել է Կալաձեն: Նրա խոսքով՝ նախագծային հայտի ձեւը պաշտոնական կայքում կզետեղվի մարտի 10-ից:

Հայտերը կընդունվեն մինչեւ մարտի 30-ը, ներառյալ ինչպես քաղաքապետարանում, այնպես էլ կայքում՝ էլեկտրոնային տեսքով, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս