«Գործադուլներն ու թանկացումներն Էրդողանի համար գլխացավանք կդառնան ընտրություններից առաջ»․ Bloomberg

«Bloomberg» ամերիկյան պարբերականը, մատնանշելով Թուրքիայում բազմաթիվ ընկերությունների աշխատողների իրականացրած գործադուլները, գրում է, որ աշխատավորները 2023-ի ընտրություններին ընդառաջ բողոքում են «կենսապայմանների ճգնաժամից»: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հոդվածում նշվում է, որ գործադուլները և բարձր գնաճը նախագահ Էրդողանի համար իսկական գլխացավանք կդառնա ընտրություններից առաջ։

«Bloomberg»-ի հետ զրույցում Թուրքիայի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Արզու Չերքեզլիօղլուն հայտարարել է, որ 2022 թվականի համար նվազագույն աշխատավարձի 50 տոկոսանոց բարձրացումը արձանագրված գնաճի ու թանկացումների պատճառով արդեն իսկ «մաշվել է» մինչև աշխատավորներին հասնելը:

Ըստ «Bloomberg»-ի հրապարակման՝ Էրդողանին անհրաժեշտ է տնտեսական աճի և ներդրումների վրա հիմնված օրակարգ, որը կզուգակցվի տարածաշրջանային հարաբերությունների բարելավմամբ՝ աշխատատեղեր ստեղծելու, գնաճը նվազեցնելու և լիրայի արժեզրկումը սահմանափակելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031