Բաժիններ՝

Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել է 3840-ով

Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 3840-ով: Մահացել է 32 մարդ։ Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 1 միլիոն 616 հազար 159 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել է 4 հազար 692 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել է հաղթահարել է 1 միլիոն 517 հազար 856 հիվանդ: Մահացել է 16 հազար 231 մարդ: Մեկ օրում արվել է 20 հազար 75 թեստ, այդ թվում 14 հազար 438–ը՝ հակագենի եւ 5 հազար 637-ը՝ ՊՇՌ-թեստ: Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում է 19,13 տոկոս, վերջին 14 օրում՝ 24,39 տոկոս, վերջին յոթ օրում՝ 19,67 տոկոս:

Ներկա դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ է ստացել 2 միլիոն 822 հազար 607 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 992 հոգի: Ներկա դրությամբ ստացիոնար հսկողության ներքո գտնում է 3424 քաղաքացի: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս