Արցախահայությունն իր ապագան կապում է այս իշխանափոխության հետ. Ալյոշա Գաբրիելյան
«Միացե՛ք հայեր» երգը՝ Ֆրանսիայի հրապարակում
Մենք մեր վաղվա ապագան կերտելու ենք Շուշիում, Արցախում ու Հադրութում. ԵՊՀ ՈՒԽ նախագահ
Ամեն ինչ փորձում են անեն, որ շարժումը վարկաբեկեն. սադրանքներն ահավոր շատ են. Հենրիխ Դանիելյան
Նիկոլ, Շուշին օկուպացված է. Էդուարդ Շարմազանով:
Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը հայտարարել է, որ լուրջ վնասվածքներ չի ստացել Վարշավայում հարձակման հետևանքով։ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչի խոսքերը մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
2021թ. նոյեմբերի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Վահե Արշալույսի Միրզոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետի պաշտոնում:
168.am-ի տեղեկություններով, իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ժամը 19։00-ին «Դվին» հյուրանոցային համալիրում Մայիսի 9-ն են նշելու, թեպետ հայտարարվել էր, որ ուշացումով բանակի կազմավորման 30-ամյակն են տոնելու, սակայն, միջացառումն ընթանալու է միայն Մայիսի 9-ի՝ խորհրդային հաղթանակի համատեքստում, լինելու են հյուրեր նաև ՌԴ-ից:
Մեծ հանրահավաք՝ Ֆրանսիայի հրապարակում․ ՈՒՂԻՂ։
Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը կժամանի Երեւան՝ մասնակցելու հայ-իրանական տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստին, որը տեղի կունենա մայիսի 10-11-ը: Այս մասին հայտնում է «mehrnews»-ը:
#Հիմա. Համազգային հանրահավաք՝ Ֆրանսիայի հրապարակում. ՈՒՂԻՂ
Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում գտնվող Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների մեծ մասը ենթարկվել է վանդալիզմի կամ ոչնչացվել։ «Տելեգրամ»-ի իր ալիքում այս մասին գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
Րոպեներ առաջ 168.am-ը նկատել է, թե ինչպես են իշխանությունները ավտոբուսներով և այլ մեքենաներով ոստիկանական հսկայաքանակ ուժեր տեղափոխում Մաշտոցի պողոտայով՝ դեպի Ֆրանսիայի հրապարակ:
Շրի Լանկայի իշխանությունները մայիսի 9-ին պարետային ժամ են սահմանել ամբողջ երկրում այն բանից հետո, երբ մայրաքաղաք Կոլոմբոյում բախումներ են տեղի ունեցել կառավարության կողմնակիցների և հակառակորդների միջև։
Երեկ 168.am-ը տեղեկացրել էր, որ դեպի Գյումրի ճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկի մոտ, իշխանությունների կազմակերպած սադրանքներին մասնակցել էր նաև Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի անդամ, ով ներկայացել էր՝ որպես այդ կուսակցության անդամ, նախկին ոստիկան: Լրագրողներն անգամ հարցեր էին ուղղել նրան, որին նկատել էին դեռևս Գյումրի տանող ճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկում կազմակերպված սադրանքի գործողությունների ժամանակ:
Մայիսի 9-ը հայ ժողովրդի տարեգրության ամենանվիրական ու հպարտություն պարգևող օրերից է, որն ամփոփում է պայքարելու, հաղթանակ կերտելու և Հայրենիք պաշտպանելու խորհուրդը: Այս մասին եռատոնի առթիվ շնորհավորական իր ուղերձում ասել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը և ստեղծել էսկալացիայի վտանգ:
Հռոմը Կիևին զենք չի մատակարարում, որպեսզի Ուկրաինան հարվածներ հասցնի Ռուսաստանի տարածքում:
Գյումրիում ընդդիմության ավտոերթն ու հանրահավաքն առանց սադրիչների չի անցել: Ինչպես երեկ տեղեկացրել էր 168.am-ը՝ երթը կանխելու առաջին «ֆրոնտ»՝ Հոռոմ էր գործուղվել իջևանցի Թաթուլ Ասիլյանը:
Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն այսօրվա նման հիշում է Շուշիի ազատագրման օրը։ Ասում է՝ թեև պատերազմի ընթացքը ծանր էր, բայց բոլորն էլ հավատում էին Շուշիի ու Արցախի ազատագրմանը։
Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցությունը մայիսի 15-ին որոշում կընդունի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները չեն դադարում, դրանք ընթանում են հեռավար ձևաչափով։
Գերմանիայի Վուպերտալ քաղաքում «Կանաչների» նախընտրական հանրահավաքին այցելել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար, կուսակցության առաջնորդներից Աննալենա Բերբոքը։ Հրատարակության տվյալներով՝ միջոցառումն ուղեկցվել է Գերմանիայի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու դեմ բողոքող քաղաքացիների ակցիայով։ Այս մասին հայտնում է Der Spiegel-ը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը վերահաստատել է Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը և կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում, դուրս բերել զորքերը և սկսել խաղաղ բանակցություններ։ Այս մասին հայտնել է Die Welt թերթը։
Այս ամենը պետք է կանգնեցվի, խոսքի և պատասխանատվության զգացումը և գիտակցումը պետք է վերականգնվի, արժեքները պետք է վերադառնան, Հայաստանը պետք է հառնի տգիտության, կեղծիքի, անբարոյականության, պարտվողականության, թշնամասիրության, անարժանապատվության ճիրաններից: Ձեզնից ոմանք պետք է ապաշխարեն, ոմանք այդ իրավունքից էլ են արդեն իրենց զրկել՝ հատելով բոլոր կարմիր գծերը: Ձեր հեռացումը պետք է խորհրդանշի հայտնի կարգախոսի հայկական տարբերակը՝ այլևս երբեք. այլևս երբեք այս «արժեքները», այս մտածողությունը, այս ինքնախաբեությունը Հայաստանում չպետք է լինեն դոմինանտ և պետք է հեռու լինեն պետական լծակներից:
«Փառաբանենք պատմական հաղթանակները, ապրենք հանուն նոր հաղթանակների Շնորհավոր Մայիսի 9»։
Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: 1992 թ. մայիսի 7-ի երեկոյան հայկական ջոկատները շարժվում էին դեպի Շուշի: Շոշից էր սկսվում գրոհի արևելյան ուղղությունը, որը ղեկավարում էր ԼՂ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:
Ադրբեջանցիներին նվիրած Քարվաճառի տարածքում գտնվող հայոց հինավուրց Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը հարցազրուց էր տվել «Հրապարակին»:
Ռուսաստանի սահմանների մոտ անմիջական սպառնալիք էր ստեղծվում, հարձակում էր նախապատրաստվում, այդ թվում՝ ռուսական Ղրիմի վրա։ Այս մասին երկուշաբթի Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ԱՄՆ-ը որոշել է պատժամիջոցներ կիրառել «Սբերբանկ»-ի ղեկավարության ութ ներկայացուցիչների և «Գազպրոմբանկ»-ի ևս 27 ներկայացուցիչների նկատմամբ, ինչպես նաև սահմանափակումներ կիրառել Մոսկվայի արդյունաբերական բանկի և նրա տասը դուստր ձեռնարկությունների նկատմամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը: