
Շրի Լանկայում պարետային ժամ է սահմանվել

Շրի Լանկայի իշխանությունները մայիսի 9-ին պարետային ժամ են սահմանել ամբողջ երկրում այն բանից հետո, երբ մայրաքաղաք Կոլոմբոյում բախումներ են տեղի ունեցել կառավարության կողմնակիցների և հակառակորդների միջև։ Այս մասին գրել է Ինտերֆաքս-ը՝ վկայակոչելով The Hindustan Times-ի հնդկական հրատարակությունը:
Անկարգությունները ճնշելու համար ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ կիրառել։ Մոտ 80 մարդ վիրավորվել է։
Հրատարակությունը նշում է, որ անկարգությունները տեղի են ունեցել նույնիսկ չնայած այն բանին, որ նախագահ Գոտաբայա Ռաջապակսան հայտարարել է վարչապետ Մահինդա Ռաջապակսային պաշտոնանկ անելու և անցումային կաբինետ ստեղծելու ծրագրերի մասին։
Իրավիճակը Շրի Լանկայում շատ ավելի է բարդացել երկարատև տնտեսական ճգնաժամի պատճառով։