Շվեդիայի իշխող ուժը ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ որոշումը կհայտնի մայիսի 15-ին
Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցությունը մայիսի 15-ին որոշում կընդունի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է կուսակցության քարտուղար Թոբիաս Բաուդինը:
«Անկախ նրանից, թե դա ինչ որոշում կլինի, լավ է, որ կողմերը դա ընդունեն հիմա։ Մենք չենք տեսնում ևս մեկ շաբաթ սպասելու հնարավորություն», – ասել է նա։
Ի սկզբանե նախատեսված էր, որ կուսակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հարցի մասին որոշում կկայացնի մայիսի 24-ին, սակայն հետո հայտնի դարձավ, որ դա կարող է տեղի ունենալ ավելի վաղ։
Կուսակցությունում կան մարդիկ, ովքեր դժգոհ են, որ երկրի համար այդքան կարևոր հարցի քննարկման համար սեղմ ժամկետ է սահմանվել։ «Միանշանակ, կան քննադատողներ, սակայն, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մենք մանրակրկիտ քննարկում ենք ունեցել»,- ասաց Բոդենը։
ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ մայիսի 14-ին կհայտնի նաև Ֆինլանդիան: