
Սթոլթենբերգը վերահաստատել է աջակցությունը Կիևին և կոչ արել ՌԴ–ին դուրս բերել զորքերն Ուկրաինայից

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը վերահաստատել է Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը և կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում, դուրս բերել զորքերը և սկսել խաղաղ բանակցություններ։ Այս մասին հայտնել է Die Welt թերթը։
«Մայիսի 9-ին ևս մեկ անգամ կոչ եմ անում Վլադիմիր Պուտինին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դուրս բերել զորքերը Ուկրաինայից և սկսել խաղաղ բանակցություններ: Մենք հաստատապես Ուկրաինայի կողքին ենք և կշարունակենք օգնել երկրին իրացնել իր ինքնապաշտպանության իրավունքը», – ասել է Ստոլտենբերգը։