Գերմանիայում հեղեղման զոհերի թիվը հասել է 80-ի. Bild
Գերմանիայի արեւմուտքում հեղեղման հետեւանքով զոհվածնեի թիվը հասել է առնվազն 80-ի: Հուլիսի 16-ին այդ մասին հայտնել է Bild թերթը՝ վկայակոչելով Կոբլենցի ոստիկանությունը։
Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայի Դաշնային Երկրամասում տարերքի հետեւանքներից զոհվել է 30-ից ոչ պակաս մարդ, Ռայնանդ Պֆալցում՝ առնվազն 50 մարդ: «Մենք վախենում ենք, որ (զոհերի) թիվը կաճի»,- նշել են իրավապահ մարմիններում: Ըստ որում, n-tv հեռուստաալիքի տվյալներով՝ զոհերի թիվն արդեն հասել է 81-ի: Առանձնապես սաստիկ տուժել է Արվայլերի օկրուգը Գերմանիայի Դաշնային Հանրապետության արեւմուտքում (Ռայնլանդ Պֆալցի Երկրամաս): Ներկայումս տեղի իշխանությունները ենթադրում են, որ շուրջ 1,3 հազար մարդ անհայտ կորել է: Բադ օկրուգային քաղաքի միայն Նոյենար Արվայլերի շրջանում եղել է փրկարարների շուրջ հազար կանչ: Ընդեմնն օկրուգում բնակվում է 130 հազար մարդ:
Հուլիսի 12-ից Գերմանիայի արեւմուտքում եւ հարավ – արեւմուտքում շարունակվում են տեղատարափ անձրեւները, որոնք դարձել են ավերիչ հեղեղման պատճառ: Հորդառատ աձրեւների պատճառով ափերից դուրս են եկել Հռենոսի Ար եւ Մոզել վտակաները, ինչպես աեւ ավելի ուժգին,՝քան կանխատեսել էին փորձագետները, Զաուեր, Պրյում, Նիմս, Կիլ եւ Էրֆտ ոչ մեծ գետերը: Տարերքի հարվածի տակ են հայտնվել ամենից առաջ Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայի եւ Ռայնլանդ Պֆալցի Դաշնային Երկրամասերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: