Ուզբեկստանը, ԱՄՆ-ը, Աֆղանստանը և Պակիստանը պայմանավորվել են Աֆղանստանի շուրջը կոնսուլտացիաների ձեւաչափի շուրջը
Ուզբեկստանը, ԱՄՆ-ը, Աֆղանստանը եւ Պակիստանը համաձայնության են եկել կոնսուլտացիաների նոր քառակողմ հարթակի ստեղծման շուրջը՝ Աֆղանստանի խաղաղ գործընթացի օժանդակման համամր:
Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Յուսուպ Քաբուլժանովը «Կենտրոնական եւՀարավային Ասիա. տարածաշրջանային փոխկապակցվածություն: Մարտահրավերներ եւ հնարավորություններ» միջազգային խորհրդաժողովի հարթակներում: «Հայտարարությունը հռչակում է քառակողմ ձեւաչափի – ԱՄՆ, Ուզբեկստան, Աֆղանստան, Պակիստան – ազդարարման մասին՝ աֆղանական հաշտության գործընթացի եւ հետհակամարտային կարգավորման օժանդակման համար»,- ասել է նա:
Քաբուլժանովի խոսքով՝ սույն քառակողմ դիվանագիտական հարթակը, որը կողմերն ընդունեցին նախօրյակին՝ 2021 թվականի հուլիսի 15-ին Տաշքենդում, նաեւ նպատակամիտված է տարածանշրջանային փոխկապակցվածության ընդլայնմանը: «Կողմերը կարծում են, որ երկարաժամկետ խաղաղությունը եւ կայունությունը վճռական նշանակություն ունի տարածաշրջանային փոխկապակցվածության համար եւ հայտնում են միասնական կարծիք, որ խաղաղությունն ու տարածաշրջանային կապերը փոխադարձորեն զորեղացնում են միմյանց,- ընդգծված է Քաբուլժանովի հռչակած հայտարարության մեջ:
Ընդունելով արդյունավետ միջազգային առեւտրական երթուղիների հետագա զարգացման պատմական հնարավորությունը՝ կողմերը հուսով են համագործակցելու առեւտրի ընդլայնման, տարանցիկ երթուղիների ստեղծման եւ գործարար կապերի ամրապնդման համար»: Կողմերը համաձայնության են եկել հանդիպելու առաջիկա ամիսներին՝ այդ համագործակցության պայմանների սահմանման համար՝ փոխհամաձայնության դեպքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: