«Փաստ» թերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Օսկանյանը չի նշանակվելու այդ պաշտոնում:
Առաջներում, երբ դեռ չկար աղետ, քաղաքը երբեք այդքան ցուցադրաբար չէր զարդարվում։
Թեեւ ողջ մասնագիտական ու քաղաքական հանրույթը քննարկում է հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր դառնալու հավանականության մասին, սակայն, ինչպես ասում են, Մացոյի՝ շարքային դատավոր նշանակվելով՝ կինոն չի ավարտվելու։
Սեպտեմբերի 29-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով կրթության կարեւորության մասին, մի քանի անգամ կրկնեց, որ այն մարդիկ, որոնք պատրաստ են 75,000 դրամ աշխատավարձով աշխատել, չունեն կրթություն:
Դեկտեմբերի առաջին տասնօրյակում տեղի կունենա ԱԺ-ի՝ այս տարվա վերջին քառօրյան։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 28-ին, խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, աշխատանքային քննարկում-նիստի ժամանակ մի քանի հյուրերի է ընդունել- ճանապարհել:
Նոյեմբերի 23-ին Արցախի կառավարության 9 նախարար ազատվեց պաշտոնից, ապա նրանցից չորսը ԺՊ նշանակվեցին։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի զինված ուժերի ահաբեկչական գործողություններն՝ ուղղված Արցախի խաղաղ բնակչության, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց դեմ, համակարգված ու հետևողական բնույթ են կրում:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդականի հետ։
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան գրառմամբ հույս է հայտնել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի հետ։
Նոյեմբերի 29-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը և նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը 2022 թվականի դեկտեմբերի 11-14-ը կգործուղվեն Տաշքենդ՝ Ուզբեկստանի Հանրապետություն:
Պաշտոնական ողջ լրահոսը «տոնական» է՝ տոնածառ, լուսավորում, փակ փողոցներ, ամեն լույսի հետ՝ նորահայտ կինդերսյուրպրիզ փողատեր ավինյան։ Բոլոր կողմերից պաշտոնական լրահոսն ինչ-որ անհասականալի տոն է խոստանում։ ՈՒ այդ լրահոսում իրարահաջորդ տեղեկությունները:
2021 թվականին Իրանում թողարկվել է կոմպակտ Tara սեդանը, որը վերափոխված է Peugeot 301 մոդելից:
Թբիլիսիի քաղաքապետարանը պատրաստվում է Ամանորի տոնակատարությանը։ Ամանորյա միջոցառումների կազմակերպման համար քաղաքապետարանն այս տարի կծախսի 4 մլն 994 հազար 200 լարի։
Հաա՜, մոռացել էի, մենք քաղաքակիրթ ենք, այսինքն՝ վախկոտ և պայքարում ենք միայն սահմանադրական ճանապարհով։ Այսինքն, չենք պայքարում, հանդուրժում ենք և հանձնվում
Շրի Լանկա է թռչում երկու ռուսաստանյան ավիաընկերություն:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը, խոսելով հանդիպման տապալման ադրբեջանական կողմի ներկայացրած պատճառների մասին, նշեց՝ Ալիևը նման քայլերով հող է նախապատրաստում Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար։
Որ Հայաստանի իշխանություններն ավելի անձնուրաց ջանքեր են գործադրում Երեւանի «տոնական» լուսավորության ուղղությամբ, քան տղաների աճյունները ժամանակին վերադարձնելու և հիշատակը հարգելու համար։
2022 թվականի 10 ամսում Վրաստանից արտերկիր է արտահանվել 661 մլն դոլարի (64 հազար հատ) ավտոմեքենա, հայտնում է Business Press News-ը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բացահայտել է, թե ինչու օրերս Երևանում կայացած ՀԱՊԿ նիստի ընթացքում չստորագրեց Հայաստանին աջակցություն ցուցաբերելու որոշման նախագիծն ու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը բելառուսական ONT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ կազմակերպությունն առաջարկել է Հայաստանին օգնելու մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության իրականացում Ադրբեջանի հետ սահմանին՝ իրավիճակը գնահատելու համար:
Ամեն տարի՝ բաղադրամասերի առավելագույն տեղայնացում», – ընդգծել է փոխքաղաքապետը:
168.am-ի հետ զրույցում թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը պատասխանելով վերը նշված հարցերին՝ նախ հիշատակեց Թուրքիայի պաշտոնական հայտարարությունները, ընդգծելով՝ երբ այս գարնան վերջերին Էրդողանը հայտարարել է ռազմական գործողություններ սկսելու մասին, դա միայն ժամանակի խնդիր էր։ Բացի այդ, Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից հետո օդային ռմբակոծությունները Սիրիայի ու Իրաքի քրդաբնակ շրջաններում սպասելի էին, ինչի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհեր եղան։
Իռլանդիայի անձնական տվյալների պաշտպանության հանձնաժողովը տուգանել է Meta (Facebook)-ին 265 միլիոն եվրոյով՝ տվյալների արտահոսքի համար:. Այս մասին գրել է Ռիա Նովոստին:
44-օրյա պատերազմի ավարտից քսան օր հետո՝ 2020-ի նոյեմբերի 29-ին, Նիկոլ Փաշինյանը որոշել էր «ետ գնալ» և պատասխանել հարցին՝ ինչը պիտի այլ կերպ լիներ, որ չլիներ այնպես, ինչպես եղավ:
Վարչական դատարանը վարույթ է ընդունել Ոստիկանության հայցն ընդդեմ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի։
Պատմական քադտեզպերով ոչ միայն Արցախը, այլ ամբողջ Ուտիքը՝ Գանձակի շրջանով Ադրբեջանի հետ կապ չունի։
Նոյեմբերի 24-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները կազմելու, հաստատելու և Ազգային ժողովին առաջարկություններ ներկայացնելու վերաբերյալ որոշում հրապարակեց, ըստ որի՝ կազմում և հաստատում են Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները՝ համաձայն հավելվածի, և Ազգային ժողովին առաջարկում սույն որոշմամբ հաստատված անձանց թեկնածությունները՝ Վճռաբեկ դատարանի վարչական, հակակոռուպցիոն պալատների դատավորների թափուր պաշտոններում ընտրելու համար:
Նոյեմբերի 15-ին Ալիևն ընդգծված բարեկամական մթնոլորտում պաշտոնական այցով եղել է Ալբանիայում, ինչն ուշագրավ է միանգամից մի քանի հանգամանքների կապակցությամբ, որոնց վրա ուշադրություն են դարձնում, այդ թվում՝ նաև իշխանամետ մեկնաբանները: Այսպես, CBS.az-ը հիշեցնում է Տրանսադրիատիկ գազատարի (TAP) նախագծին Տիրանայի մասնակցության մասին, որի շինարարությունն ավարտվեց 2020-ի դեկտեմբերին, երբ Կասպից ծովի արևմտյան ափերից «կապույտ վառելիքը» սկսեց հոսել դեպի Եվրոպայի հարավ։ TAP-ի ընդհանուր երկարությունը կազմում է 878 կիլոմետր, որից 215-ն անցնում է Ալբանիայի տարածքով։
Ավելի վաղ Շվեդիան և Ֆինլանդիան Թուրքիայի հետ եռակողմ հուշագիր էին ստորագրել, որով խոստացել էին օգնել Անկարային ահաբեկչության դեմ պայքարում, քննարկել քուրդ ընդդիմադիրների արտահանձնումը, որոնց Թուրքիան ահաբեկիչ է համարում, ինչպես նաև վերացնել զենքի մատակարարման արգելքը: