«Փաստ» օրաթերթը գրում է. «Երբեմն տպավորություն է, թե ՔՊ-ական պատգամավորները պարզապես զբաղված են ընդդիմությանն ամեն հարցում հակադարձելով՝ առանց փաստարկների, առանց բովանդակային քննարկման, անկախ նրանից, թե ինչ թեմայի մասին է խոսքը: Ընդ որում, հաճախ հակադարձման մեթոդների մեջ խտրականություն չեն դնում ու, որպես կանոն, առաջնորդվում են «բա դուք…» սկզբունքով, ճիշտ երեխաների՝ բակային վեճերի նման՝ «сам дурак»:
Չի բացառվում, որ անօրակարգ հանրահավաքն ավելի ազդեցիկ ու արդյունավետ կլինի, քան՝ մշակված օրակարգով ու անորոշ նպատակներով հավաքը։ Էլ չասած՝ չկշռադատված կոչերը։ Կարելի է անգամ լուռ հանրահավաք անել՝ պարզապես ասելու համար, որ մի ողջ ժողովրդի հնարավոր չէ պատահական մարդկանց միջոցով պատահական լուծումներ պարտադրել։ Գուցե լուռ հավաքին ավելի շատ մարդ ուզենա ներկա լինել, քան կգային ելույթներ լսելու նպատակով։ Սա կարող է լինել իրոք ակցիա, ընդվզում, համերաշխության ու վճռականության ցուցադրում։
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն ընդունել է «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը» ծրագրի աջակցող խմբի ներկայացուցիչներին։
Մեղրիի անցակետը կարևոր ռազմավարական նշանակություն ունի. Ռուստամ Բադասյան:
Բնականաբար կա ստվեր. Ռուստամ Բադասյան:
Գլազգոյում անցկացվող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) երկրորդ օրը՝ նոյեմբերի 2-ին, կշարունակվեն մասնակից երկրների նախագահների և կառավարությունների ղեկավարների ելույթները կլիմայի փոփոխությանը դիմագրավելուն անհրաժեշտ հրատապ քայլերի վերաբերյալ։
«Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» թեմայով քննարկում՝ ՈՒՂԻՂ:
Հասարակության խնդիրների մասին խոսելն ընդունված չէ ու քաղաքականապես ոչ դիվիդենտաբեր։ Քաղաքականությամբ զբաղվողների մեծ մասը գերադասում է մասնավոր զրույցներում վեր հանել հանրության բոլոր արատները, բայց հրապարակային խոսքում ներբող է ձոնում մեր հասարակության բացառիկության մասին։ Մինդեռ հասարակությունն ունի բազմաթիվ խնդիրներ ու արատներ՝ սկսած արժեքային ու բարոյական համակարգից, մինչև լավի ու վատի, արդարի ու անարդարի գնահատման խեղված չափորոշիչներ։
Քանի մեր հասարահությունը խնդիրների լուծումը փորձում է տեսնել անհարկի կամ հարկի քաղաքականացման տիրույթում ամեն ինչ շարունակելու է մնալ չլուծված և պառակտված։
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով նորանշանակ փոխտեղակալ Էրիկա Օլսոնը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան՝ տարածաշրջանային համագործակցությունը խթանելու և երկկողմ հարցեր քննարկելու նպատակով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմից (G20-ի գագաթնաժողովից) Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում ներկայացրել է գագաթնաժողովի ընթացքում տեղի ունեցած հանդիպումների մանրամասները և պատասխանել լրագրողների հարցերին:
Նոյեմբերի 2-ին 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Լուայոտե կղզիների խմբի մերձակայքում, որոնք պատկանում են Խաղաղ օվկիանոսում գտնվող Նոր Կալեդոնիային՝ Ֆրանսիայի անդրծովյան տարածքին: Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Բյուջե-2022. քննարկումներ՝ ԱԺ մշտական հանձնաժողովներում. ՈւՂԻՂ:
Զինված ուժերի հետ կապված դիտարկումներում մեր խնդիրները սկսվում է այն ժամանակ, երբ առաջնահերթությունները սկսում ենք դիտարկել սահմանագծում վրանները տնակներով փոխարինելու, «մայկա/տռուսիկ» օպերացիաների տրամաբանության մեջ։
Կորոնավիրուսի համավարակի երկու տարուց պակաս ժամանակաշրջանում COVID-19-ով վարակվելու հետեւանքով մահացածների թիվն աշխարհում անցել է 5 միլիոնի նշագիծը: Այդ մասին վկայում են Ջոն Հոփքինսի ամերիկյան համալսարանի նոյեմբերի 1-ին հրապարակված տվյալները:
Ալժիրի ղեկավար Աբդելմաջիդ Թաբունը հայտարարել է Մարոկոյի տարածքով անցնող Մաղրիբ-Եվրոպա գլխավոր գազատարի միջոցով Իսպանիային գազի մատակարարումները դադարեցնելու մասին:
Բրազիլիայում առնվազն 25 մարդ է զոհվել ոստիկանության՝ հանցավորության դեմ պայքարի հատուկ գործողության ընթացքում, որն իրականացվել է Մինաս Ժեյրասի հարավ-արեւելյան նահանգի տարածքում: Հոկտեմբերի 31-ին այդ մասին հաղորդել է TeleSUR հեռուստաաիքը:
Պետությունն ունի հարկադրանքի իրավունք, ինչը պետություններին ներհատուկ բնորոշիչներից մեկն է։ Հարկադրանքը, որն իր մեջ բնականորեն ճնշման, ուժի հատկանիշներ է պարունակում, կարող է արդարացված լինել միայն այն պարագայում, երբ դրա արդյունքում ստացվելիք բարիքն իր նշանակությամբ գերակշռում է այն բացասականին, որն առաջանում է ինքնին հարկադրանքի ընթացքում։
Աշխարհում կորոնավիրուսի դեմ կատարված պատվաստումների թիվը գերազանցել է 7 միլիարդը:
Սպիտակ տունը հաղորդել է, որ մամուլի քարտուղար Ջեն Փսաքիի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել. նա ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ վարչակազմի ներկայացուցիչների հետ շփում չի ունեցել հոկտեմբերի 27-ից, չի ուղեկցել F20-ի գագաթնաժողովի պատվիրակությանը։
«Բոլորի նման, ես էլ եմ փորձում ապրել. Իհարկե, ամեն օր մտքիս նույն պատերազմն է, և ամեն օր նույն հարցերն են՝ ինչո՞ւ, ինչպե՞ս: Ես չեմ առանձնանում. բոլորի մոտ են այդ հարցերը: Գլխիդ մեջ տարբեր պատասխաններ են պտտվում, փորձում ես կողքից նայել, փորձում ես ներսից նայել, է՜, ոնց ուզում ես՝ նայիր՝ ունենք այսօր այն, ինչ ունենք»,- ընդգծեց նա:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 1-ին Գլազգոյում մասնակցել է ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) բացման արարողությանը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միջազգային հանրությունից ներողություն է խնդրել իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշման համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ռուս հայտնի քաղաքագետ Եվգենի Սատանովսկին «Regionmonitor» լրատվամիջոցի հետ զրույցում անդրադարձել է Ղրիմի հարցում Թուրքիայի քաղաքականության, Սիրիայում նոր ռազմական գործողության հավանականության, ինչպես նաև 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 1-ին հեռախոսազրույց են անցկացրել: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:
Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի, Արցախի անվտանգության և բանակին առնչվող տարբեր զարգացումներում, այդ թվում՝ պաշտոնատար անձանց, զենքի մատակարարման գործընթացում լուրջ ֆիգուրների նկատմամբ քրեական գործերի հարուցումը ոչ միայն ներքաղաքական, բիզնես հետաքրքրությունների շրջանակում այս կամ այն խնդիրների լուծում է հետապնդում, այլև արտաքին քաղաքական:
Վաղը ՍԴ-ում մեկնարկելու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումի հիման վրա «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործի քննությունը:
ՀՀ նախագահի հրամանագրով Պարույր Հովհաննիսյանը հետ է կանչվել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից:
Իրավիճակի աբսուրդը պատկերացնելու համար պատկերացրեք, որ ընտրված ՀՀ Նախագահը, կամ ՀՀ վարչապետը, ՊՆ նախարարը, ԱԳ նախարարն ու այլ պաշտոնյաները դիմում են ՀՀ ԱԱԾ-ին պետական գաղտնիքին մուտքի թույլտվության, իսկ վերջինս էլ 3 ամիս քննարկելուց հետո որոշում է՝ ընդունել թե՞ մերժել այդ դիմումները
Չեմ բացառում նաև, որ որոշ ֆինանսավորում նախատեսվի ռուս սահմանապահներին, եթե ստեղծվելիք ճանապարհը/միջանցքը նրանք են պահելու: