ԱԺ խմբակցությունների ճեպազրույցները` ՈւՂԻՂ
Պետական նախարարն անընդունելի է համարել, որ առայսօր չեն մեկնարկել գյուղատնտեսական աշխատանքները, իսկ դրանց հրատապ զարկ տալու համար կան բազմաթիվ կիսատ գործընթացներ։
Երեկ ԱԺ-կառավարություն հերթական հարցուպատասխանի ընթացքում, որին ընդդիմադիրները կրկին չէին մասնակցում, ընդամենը մեկ հարց է եղել Արցախին առնչվող։
Շարունակվում է Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը. ՈւՂԻՂ
Աթենքից Սալոնիկ ուղևորվող գնացքում կար 350 ուղևոր, որոնք հիմնականում արձակուրդից վերադարձող ուսանողներ էին:
Մենք պետք է կարողանանք գնահատել նախկինում ունեցած բացթողումները և առաջ շարժվել մեր նպատակներին հասնելու համար:
Մարտի 2-ին Նիկոլ Փաշինյանը կայցելի Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ։
Արցախում` ռուս խաղաղապահների կենտրոնակայանում, արցախցիների ու ադրբեջանցիների միջև կայացած հանդիպմամբ, Ադրբեջանը փորձում է այդ գործընթացին նոր խորություն հաղորդել:
«Բաքուն համաձայնել է տրամադրել իր տարածքն Իրանի դեմ հարձակման համար»,- ԱՄՆ կոնգրեսմեն Էլիոթ Էնգելի խոսքն է իր թվիթերյան միկրոբլոգի էջում մեջբերել արևելագետ, թուրքագետ Արթուր Մաղաքյանը։ Ամերիկացի կոնգրեսմենը մասնավորապես խոսել է այն տեղեկություններից, որոնք իրեն են հասել դեռևս անցյալ տարվա ընթացքում, մասնավորապես ասելով. «Իսրայելը ծրագրում է օգտագործել Ադրբեջանի տարածքը՝ հարձակվելու Իրանի միջուկային օբյեկտների վրա, և Բաքուն համաձայնել է դրան»։
Ընկերության գնահատականներով՝ հանքավայրի հորանցքը կարող է օրական արդյունահանել շուրջ 2040 բարել նավթահումք և 320 հազար խորանարդ մետր գազ։
Աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողության մասին տվյալները հրապարակված են Bloomberg գործակալության «Միլիարդատերերի ինդեքսում»(Bloomberg Billionaires Index)։
Նիկոլ Փաշինյանի գոյությունը Հայաստանի իշխանության ղեկին ինդուլգենցիա է բոլորի համար՝ ցանկացած հանցանք գործելու ու պատասխանատվության չենթարկվելու իմաստով։ Իսկ «հայկական ժողովրդավարությունը», որ ժողովրդավարածաղրանք է, իրականում հրաշալի միջավայր է նմանների համար։
Իրականում բազմիցս ասել եւ ապացուցել եմ, որ Սյունիքով Ադրբեջանը Թուրքիային միացնելիւ նախագիծը ոչ միայն վնաս է Հայաստանին, այլեւ միջազգային լոգիստիկ նշանակություն չունի, քանզի Ռուսաստանը, Իրանը եւ Հնդկաստանը հակված են զարգացնելու «Հյուսիս-Հարավ» միջանցքը, իսկ «Արեւելք-Արեւմուտք» միջանցքի Բաքու-Թբիլիսի-Կարս արդեն կառուցված երկաթգիծը գործում է ընդամենը 5-7 տոկոսանոց ծանրաբեռնվածությամբ։
Սակայն ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունը հայտարարել է, որ իրանական ավտոմեքենաների մատակարարումները հնարավոր չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ դրանք անհրաժեշտ հավաստագրում չեն անցել Ռուսաստանում:
Հայաստան-Ադրբեջան «խաղաղության պայմանագրի» բանակցություններն առցանց ձևաչափով կամ օնլայն ռեժիմով անցկացնելու մասին Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը (Բայրամովը, իհարկե, արդեն ասել է, թե դա այդքան էլ արդյունավետ չէ, բայց տվյալ դեպքում, կարևոր չէ), բացի այդ երկրի հետ վարվող ստվերային գործընթացի մասին հերթական բացահայտումից, նաև խիստ խորհրդանշական իմաստ է պարունակում։ Դա ողջ այն ողբերգականության խորհրդանշականությունն է, որում Հայաստանն ապրում է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։
Մարտի 1. մեղավորներ, փրկիչներ, դավաճաններ, նիկոլներ և այլ կենդանիներ. Նարեկ Սամսոնյան
շԱդրբեջանի գործողությունները չեն խաթարի Հայաստանի հավատարմությունը Էներգետիկ խարտիային, Էներգետիկ խարտիայի համաժողովի աշխատանքներին և էներգետիկ ոլորտում կայուն ներդրումների և առևտրի խթանմանը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված երեք ընդդիմադիր ուժերի՝ ՀՅԴ Արցախի կառույցի, «Արդարություն» և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների ղեկավար կազմերի միջև քննարկումների արդյունքում ստորագրվել է հուշագիր, որի համաձայն ստեղծվել է Միջկուսակցական համակարգող մարմին (ՄՀՄ):
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թյուրքագետ Վարուժան Գեղամյանն է։
2018 թ. հայտնի իրադարձություններից հետո «Իմ քայլը» հեղափոխական «բրենդի» տակ հայտնված Փաշինյանի տիկնոջ հիմնադրամը, որն աչքի էր ընկնում միլիոնավոր դրամների՝ մեծամասամբ անանուն նվիրատվություններով, 2022 թվականին այդ հարցում չի ունեցել ցանկալի դինամիկա:
Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) նախնական ընթերցմամբ հավանություն է տվել ահաբեկիչների համար մահապատիժ նախատեսող օրինագծին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում նյութեր են նախապատրաստվել և ներկայացվել ռուսական խաղաղապահ զորակազմին։
Համաշխարհային հանրությունը պետք է նախապատրաստվի այն բանին, որ մարդուց մարդուն փոխանցվող թռչնագրիպի պատճառով կարող է նոր համավարակ առաջանալ։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաճարակաբան Ռիչարդ Փիբոդին El Pais թերթին տված հարցազրույցում:
«Ապագա իշխանությունը պետք է տա ոչ միայն Մարտի 1-ի, այլ նաև 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների քաղաքական գնահատականը»,- ասաց Բաբայանը՝ ընդգծելով՝ հասարակությունից գնահատական կարելի է սպասել, եթե ընդդիմադիրները հատկապես դրա մասին շատ խոսեն ու ներկայացնեն, թե ինչու չեն ընդունում այս իշխանության դիրքորոշումները՝ ոչ միայն մարտիմեկյան դեպքերի, այլ նաև՝ քաղաքական այլ գործընթացների վերաբերյալ, մինչդեռ ընդդիմությունն իր ունեցած գործիքների մի չնչին մասն է օգտագործում։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է մարտի 1-ին Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարի միջնորդությամբ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների միջև կայացած հերթական հանդիպումը՝ նշելով որ անհետաձգելի հարցերի լուծման, մասնավորապես, Արցախի ապաշրջափակման նպատակով կազմակերպվող նմանատիպ քննարկումները չեն կարող փոխարինել լիարժեք խաղաղ բանակցությունները, որոնք անհրաժեշտ են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար։
Հայաստանի ներկայիս խորը քաղաքական ճգնաժամի գլխավոր պատճառներից մեկն այն է, որ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դարձել է հանրային-քաղաքական կյանքում գործնականում միակ օրակարգ թելադրող սուբյեկտը։
Արցախի Հանրապետության նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը մարտի 1-ին խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների ու Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:
Փետրվարի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կոլեգիայի նիստում հրահանգել էր ուժերի գերլարումով աշխատել 2020 թվականի Արցախյան պատերազմին վերաբերող քրեական գործերի քննությունն արագացնելու և հանրության ակնկալիքները բավարարելու համար:
Հունաստանում ուղևորատար և բեռնատար գնացքների բախումից հետո զոհերի թիվը կարող է ավելանալ, հաղորդել է հրշեջ ծառայությունը: Առայժմ իշխանությունները հայտնել են 36 զոհի մասին: 72 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին տեղեկանում է BBC-ին:
Իշխանության գալուց անմիջապես հետո Փաշինյանը, ինչպես ինքն էր ձևակերպել, Ադրբեջանի հետ բանակցությունները սկսեց սեփական կետից, որում, փաստորեն, իբրև նախապայման ձևակերպեց Արցախի լիիրավ մասնակցությունը։