
Իսրայելի Քնեսեթը հավանություն է տվել ահաբեկիչներին մահապատիժ նախատեսող օրինագծին

Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) նախնական ընթերցմամբ հավանություն է տվել ահաբեկիչների համար մահապատիժ նախատեսող օրինագծին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
«Քնեսեթում հաստատել ենք ահաբեկիչներին մահապատժի ենթարկելու մասին օրենքը», – հայտնել է Նեթանյահուն «Տելեգրամ»-ի իր ալիքում:
The Jerusalem Post թերթի տվյալներով ՝ օրինագիծը հավանության է արժանացել 55 «կողմ» և 9 «դեմ» ձայներով: Ընդդիմադիր պատգամավորների մեծ մասը բացակայել է ի նշան բողոքի։