Բաժիններ՝

Չինաստանը նավթի խոշոր հանքավայր է հայտնաբերել Բոհայի ծոցում

Չինաստանի ազգային մերձցամաքային նավթային կորպորացիան (CNOOC) Բոհայի ծոցում հայտնաբերել է նավթի խոշոր հանքավայր, որի պաշարները կազմում են 100 միլիոն տոննա նավթահումք, ասվում է ընկերության հայտարարության մեջ։

«Մարտի 1-ին Չինաստանի ազգային մերձցամաքային նավթային կորպորացիան հայտարարել Է, որ Բոհայի ծոցում բացվել Է նավթի հանք՝ «Բոչժուն 26-6»-ը, որի նավթի պաշարները կազմում են 100 միլիոն տոննա», – ասվում է ընկերության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ընկերության գնահատականներով՝ հանքավայրի հորանցքը կարող է օրական արդյունահանել շուրջ 2040 բարել նավթահումք և 320 հազար խորանարդ մետր գազ։

Ինչպես այսօր հստակեցրել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, նավթի հանքավայրը գտնվում է Բոհայի ծոցի հարավային մասում՝ Դեղին ծովում, Տյանցզին քաղաքից մոտավորապես 170 կիլոմետր հեռավորության վրա։ Ջրի միջին խորությունը հանքավայրի նկատմամբ կազմում Է շուրջ 22,1 մետր։

2021 թ. սեպտեմբերին CNOOC-ը հայտարարել Էր Բոհայի ծոցում «Քենլի 10-2» հանքավայրի բացման մասին, որի նավթի պաշարները գերազանցում են 100 միլիոն տոննան:

Ավելի վաղ չինական Sinopec նավթաքիմիական կորպորացիան հաղորդել Էր, որ ըստ կանխատեսումների՝ Չինաստանում նավթի սպառումն իր առավելակետին հասնի մոտավորապես 2026 թ.-ին, ինչը համաշխարհային մակարդակից առաջ Է չորս տարով: Սպասվում է, որ առավել բարձր ցուցանիշը կկազմի շուրջ 800 մլն տոննա, իսկ հետո տարեցտարի սպառման ծավալները կնվազեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031