Փաշինյանն Արցախը հանձնելու իրավունք և մանդատ չունի

Իշխանության գալուց անմիջապես հետո Փաշինյանը, ինչպես ինքն էր ձևակերպել, Ադրբեջանի հետ բանակցությունները սկսեց սեփական կետից, որում, փաստորեն, իբրև նախապայման ձևակերպեց Արցախի լիիրավ մասնակցությունը։ Նա պնդում էր, որ Արցախի և արցախցիների անունից բանակցելու մանդատ չունի, քանի որ նրանց կողմից ընտրված չէ։ Դա, սակայն, չխանգարեց, որ բանակցային գործընթացը տապալելու, ապա Արցախը պատերազմի մեջ ներքաշելու արկածախնդիր գործելակերպ որդեգրի, միանձնյա վճռի Արցախի սահմանադրական տարածքի ճակատագիրը։ Եվ եթե հենց ինքն էր պնդում, որ չունի արցախցիների մանդատը, նրանց տներն ու հողերը հանձնելու մանդատն այդ ումի՞ց ստացավ։

2021-ին Արցախի ինքնորոշման իրավունքից, անջատում հանուն փրկության բանաձևից, նույնիսկ Հադրութի և Շուշիի ապազավթման մասին խոսելուց հետո, երբ նման ամբոխահաճ խոստումներով դարձյալ խաբեց հանրությանը և դրա շնորհիվ վերարտադրվեց, Փաշինյանը սկսեց խոսել նախ նշաձողի իջեցման մասին, ապա մոռացավ արցախցիների հիմնարար իրավունքը՝ ինքնորոշումը, հիմա էլ Ալիևի հետ համակարծիք է, որ Արցախը պիտի լինի Ադրբեջանի կազմում։ Նախ՝ Արցախի Հանրապետություն, հետո՝ Լեռնային Ղարաբաղ, հիմա էլ՝ արդեն Ղարաբաղի հայ բնակչություն է ասում մեր հայրենակիցների մասին։ Պատերազմը բերել-հասցրել է Ջերմուկ ու Վարդենիս, Գորիս ու Կապան, բայց խոսում է Արցախի հանձնման գնով իբր Հայաստանը պահելու և խաղաղ գոյակցության մասին։ Թե ինչ է լինելու Արցախի և արցախցիների հետ Ադրբեջանի կազմում մնալու դեպքում, դժվար չէ ենթադրել։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս