Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Լատվիայի նաԱխագահ Էգիլս Լևիտսի հետ ստորագրել են Ուկրաինայի՝ եվրոպական և եվրատլանտյան ինտեգրմանն աջակցելու վերաբերյալ հռչակագիր։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու-Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 3-ին հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ:
Այս մարդիկ եկած օրվանից պառակտում են հասարակությունը, պարտություն են քարոզում, իրենց համար նվաստ լինելը, պարտված լինելը հոգեվիճակ է։ Իրենք մտել են մի գործընթացի մեջ ու չեն պատկերացնում թուրք-ադրբեջանական սպառնալիքի ողբերգական բնույթը, որևէ բանով չեն հակազդում, որովհետև կամք ու գիտակցում չունեն դրա համար։
Հունգարիան մայիսին կքննարկի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցը
Մեծ Բրիտանիայի Կառլոս 3-րդ թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին պետական այցը կկատարի Ֆրանսիա՝ մարտի 26-ին։ Այա մասին տեղեկացնում է Reuters գործակալությունից:
Լոնդոնից Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրած Արմեն Սարգսյանն իր այդ որոշումից օրեր առաջ այցելել էր Արաբական Միացյալ Էմիրություններ, հանդիպել «Մասդար» ընկերության հետ և պայմանավորվածություն ձեռք բերել Հայաստանում իրականացնել ներդրումային ծրագիր Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտում։
Մեկնաբանության մեջ նշված է. «Մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները խախտել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը։
Այդ միջոցները կուղարկվեն Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրների կարիքավոր բնակիչներին, ինչպես նաև Ուկրաինայի բնակչությանը։
«Մեզ ասում են՝ իբր թե տներով պետք է ապահովեն Արցախում, բայց հիմա նայելով մեր ղեկավարների այս քաղաքականությունը՝ արդյո՞ք Արցախը հայկական է մնալու, որ մեզ էլ տուն տան Արցախում։ Հադրութի ու Շուշիի տեղահանվածներին այդպես են ասել, որ Արցախում կապահովեն բնակարններով։ Մենք էլ իրենց առաջին օրվանից հայտարարել ենք, որ եթե Արցախը չպահպանեց իր հայկականությունը, մենք մի րոպե այնտեղ ապրողը չենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Հայրյանը։
Արհմիությունները պահանջում են աշխատավարձերի բարձրացում 10,5 %-ով, բայց ոչ պակաս, քան ամսական 500 եվրոյով։
Երեկ երեկոյան մոտավորապես ժամը 22։30-ի սահմաններում Արզումանյան փողոցում դիմակավորված երկու անձինք հարձակվել են ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի հիմնադիր Շահե Աճեմյանի վրա, հարվածել են նրա գլխին, սակայն, երբ վերջինս նրանցից մեկին հարված է հասցրել՝ դիմակավորված անձինք թողել ու հեռացել են։
«Վեսնա» կենտրոնի ներկայացուցիչներ Վալենտին Ստեֆանովիչը և Վլադիմիր Լաբկովիչը, որոնք այդ գործով անցնում են Բելյացկիի հետ, դատապարտվել են համապատասխանաբար ինը և յոթ տարվա ազատազրկման։
Դեպքի հետևանքով առնվազն 19 մարդ Է զոհվել, այդ թվում՝ դպրոցականներ:
Վարչապետի տիկինը նշել է, որ «Իմ քայլը» հիմնադրամը ևս ծրագրեր է իրականացնում դուալ կրթության ոլորտում:
Ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Բեռլին է ժամանել մարտի 2-ին:
Հրատարակության տեղեկության համաձայն՝ շվեյցարական բանակն արդեն սկսել է նախնական քննարկումներ անցկացնել պահարկման ենթարկված Leopard-ները Գերմանիային վաճառելու շուրջ։
Նախագահը պատասխանել է նաև պահեստազորի սպաներին հետաքրքրող այլ հարցերի։
Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանն ըստ ամենայնի բավականին շատ է սիրում քաղաքից դուրս, հանգիստ միջավայրում հանդիպումներ կազմակերպել՝ հաճելին համատեղելով «օգտակարի» հետ:
Հուշագիրն, այդ թվում, ենթադրում Է Հերաթում ածխային ՋԷԿ-ի կառուցում, օգտակար հանածոների արդյունահանում և գազատարի արդիականացում:
Ալիևը հայտարարել է, թե ատոմակայանն աշխատում է հին տեխնոլոգիաներով և ունի բազմաթիվ տեխնիկական խնդիրներ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի շուրջ:
Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Չոն Հին միջուկային զենք ձեռք բերելու ցանկության մասին առաջին անգամ նշել էր 1975 թ.-ին:
Երբ վարչապետ կոչեցյալը ցավակցություն է հայտնում Թուրքիային,Հունաստանին, թութակն անմիջապես կրկնում է։
Գուրգեն Ներսիսյանն առաջիկայում նախատեսում է հանդիպում Արցախում գործող հասարակական կազմակերպությունների հետ:
Արմեն Գրիգորյանին Հունաստան գործուղելու որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի անդամների հետ` խմբի նախագահ Յոհան Դավիդ Վադեպհուլի գլխավորությամբ:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերի։ Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Քիրբին նաև նշել է, որ Վաշինգտոնում մարտի 3-ին Ջո Բայդենի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպման ընթացքում կքննարկվեն այն բոլոր կարիքները, որ Ուկրաինան կունենա առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում:
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ճանապարհներ են փակվել Շիրակի մարզում, մասնավորապես՝ Գյումրու կենտրոնական հատվածում, Գյումրի Երևամ Մ1 մայրուղու Ազատան հատվածում, Մարալիկում։