Բաժիններ՝

Բրիտանիայի թագավորը մարտի վերջին իր առաջին պետական ​​այցը կկատարի Ֆրանսիա

Մեծ Բրիտանիայի Կառլոս 3-րդ թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին պետական ​​այցը կկատարի Ֆրանսիա՝ մարտի 26-ին։ Այա մասին  տեղեկացնում է Reuters գործակալությունից:

Վկայակոչելով Ելիսեյան պալատին՝ Reuters-ը տեղեկացնում է, որ Կառլոս 3-րդի առաջին պետական ​​այցը լինելու է  քառօրյա և ավարտվելու է մարտի 29-ին։ Նշվում է, որ այցը դիվանագիտական քայլ է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից, որը ցանկանում է մի շարք վեճերից հետո բարելավել ֆրանս-բրիտանական հարաբերությունները։

Բրիտանիայի միապետի այցից առաջ՝ մարտի 10-ին, Փարիզ է մեկնելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը: Նա կմասնակցի ֆրանս-բրիտանական գագաթնաժողովին, որն առաջինն է լինելու 2018 թ.-ից ի վեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս