Հունգարիան մայիսին կքննարկի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցը

Հունգարիայի խորհրդարանը մայիսին նիստ կանցկացնի՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության մասին փաստաթղթերի վավերացման հարցով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չեխիայում գտնվող Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հայտարարությունը:

«Հունգարիայի խորհրդարանը Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցի շուրջ պետք է քվեարկի մայիսի 17-ին», – ասել է նա:

Նովակն աջակցում է ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացին և խորհրդարանականներին կոչ է անում ավելի արագ վավերացնել դաշինքի կազմում Հյուսիսային երկու երկրների ընդունման մասին փաստաթղթերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031