Սրանց կոնֆորմիստ ,ապաքաղաքական ու ապագաղափարական տեսակը նիկոլիզմից ոչ պակաս վտանգ է
Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ Գազայի հատվածում լարվածության կտրուկ սրման սկզբից ի վեր իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 9488-ի։
Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռոման Երիցյանի խոսքով՝ եթե Հայաստանի կառավարությունն Արցախից բռնի տեղահանված արցախահայությանը ճանաչում է որպես փախստական, ապա նշանակում է, որ նրանք ՀՀ քաղաքացի չեն, քանի որ փախստական կարող է ճանաչվել միայն օտարերկրացի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, ով բռնի տեղահանվել է իր երկրից, ենթարկվել սոցիալական կամ ռասայական հետապնդման։
Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն Արևմուտքի ազդեցության տակ է հայտարարություններ արել 1991 թվականի սահմաններով Լեռնային Ղարաբաղի տարածքի մասին։
Ամերիկյան կողմը վստահեցրել է, որ այս փաթեթն ազդարարում է Վաշինգտոնի շարունակական աջակցությունը ուկրաինացի ժողովրդին, որը պայքարում է ռուսական ագրեսիայի դեմ:
Բոլոր նախադրյալները կան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Այս հայտարարությունն արել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ ելույթ ունենալով «Ռուսաստան» համաժողով-ցուցահանդեսի շրջանակում։
Ավելի վաղ հաղորդվել էր 69 զոհի մասին
Մեր իրականության մեջ էլ կա ցայտուն դեպք, երբ ժամանակին Արցախի հերոսի կոչման արժանացած «կոմանդույուշին» տասնամյակներ անց դառնում է Արցախն Ադրբեջանի կազմում լինելու կամ ինտեգրացիայի կողմնակից։
Հաշվի առնելով լրատվամիջոցների, ինչպես նաև բազմաթիվ գործընկերների ակտիվ հետաքրքրվածությունը ՀՀ Գլխավոր դատախազության այսօր տարածած հաղորդագրության, և այդ հաղորդագրությունը Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում իմ անվան հիշատակմամբ հրապարակմանը, ցանկանում եմ տեղեկացնել, որ ես մասնակից չեմ ո՛չ «Զանգեզուրի կոմբինատի» գործերին, ո՛չ էլ իմ եղբոր բիզնես գործունեությանը:
Հաղորդվում է, որ հարցումը վերաբերել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայնագիր ստորագրել, որը կբացառի միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կամ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը «ՈՄԱ» հասարակական կազմակերպությանն ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել և «ՈՄԱ»-ն «պաշտպանական երկրորդ գծում», ինչպես նաև ՀՀ ԶՈՒ պատասխանատվության գոտիներում ինժեներական աշխատանքներ չի կատարել և չի կատարում։ ՀՀ զինված ուժերը սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական և ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում է և այն իրականացնելու ընթացքում նյութական և ֆինանսական աջակցության կարիք չունի։ ՀՀ պետական բյուջեից ՀՀ պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված ֆինանսական միջոցները լիովին բավարար են նշված աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու համար»:
Վերջին ամիսներին բոլորիս՝ պետական, մասնավոր հատվածի, նախաձեռնությունների, կամավորների ջանքերն ուղղված են նույն նպատակին՝ աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։
Դիտորդները Գերմանիայի արտաքին գործերի նախարարին ուղեկցեցին դեպի այն հատված, որտեղ նախատեսված էր կառուցել հայ-ամերիկյան ներդրմամբ մետաղաձուլական գործարանը։ Գործարանի կառուցման աշխատանքները դադարեցվել էին, քանի որ Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար կրակում էին գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով շինարարության վրա աշխատող երկու օտարերկրացիներ էին վիրավորվել։ Օրերս Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել էր, որ գործարանն այլ վայրում է կառուցվելու։
Պարզվում է՝ գործող իշխանությունն այնքան հաստատակամ է Tatevik Virabyanի քաղաքական հետապնդման ենթարկելու իր ցանկության մեջ, որ դեռևս ունենալով շուրջ 20 օր ժամանակ՝ երեկ դատարանին միջնորդել է երկարաձգել Տաթևի կալանքը:
Սյունիքի մարզպետի նախկին տեղակալ Նարեկ Բաբայանը 2022 թվականի փետրվարին նշանակվել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ:
Տեւական ընդմիջումից հետո Նիկոլ Փաշինյանը գրեթե ամենօրյա ռեժիմով վերսկսել է կուսակցական հավաքները։ Այս շաբաթ գրեթե ամեն օր ՔՊ վարչության նիստ են արել:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Գերմանիան 9․3 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի Հայաստանին՝ որպես աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։
ՀՀ-ում Արցախի ոչ մի ինստիտուտ չի գործելու, դա ազգային անվտանգության հարց է. Էդմոն Մարուքյան. 24news
«Ստիպված եմ անդրադառնալ Սպուտնիկ Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման եթերում երեկ Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, ով ««Ազգային կոմիտեի» ձախողման իրական պատճառների մասին» խոսելով, նշել է, թե «իրենց կողմից ներկայացվել է ժամանակավոր կառավարության կազմ` Արման Թաթոյանի գլխավորությամբ (…)։ Պայմանն էլ եղել է մեկը, որ կաթողիկոսներն ու նախկին բոլոր նախագահները պետք է հրապարակային աջակցություն հայտնեին այդ գաղափարին, սակայն առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանից բացասական արձագանք են ստացել, ուստի գաղափարը չի իրացվել»։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպումը կայացել է նոյեմբերի 3-ին։
Նա Ուկրաինային եղբայրական է անվանել՝ նշելով, որ նրա էթնիկ կազմը նման է Ռուսաստանի էթնիկ կազմին։
Նիկոլն այս անգամ նրան է «ընտրել» ավելի հեռահար նպատակով:
Օգտվելով ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի հնարավորությունից՝ մենք միջնորդել էինք դատարան հրավիրել փաստացի Արմենի մահավճիռը ստորագրած անձին՝ լեզվաբան-փորձագետ, դոկտոր-պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանին։
Կազմակերպության ներկայացուցիչը պնդում է, որ այն իրականացվում է ՊՆ-ի գիտությամբ և համատեղ որոշմամբ, ՊՆ-ն հայտարարում, որ «ՀՀ ԶՈՒ-ն սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական և ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում է և այն իրականացնելու ընթացքում նյութական և ֆինանսական աջակցության կարիք չունի»:
Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, հայոց պատմության հաջորդ դասագրքերում մեր երեխաները կկարդան, որ Արցախը հանձնեցին 12 հազար դասալիքները, բնականաբար, մշտական մեղավոր պեչատված նախկինները, Վանեցյանը, Օնիկը, Լի Խարվին, չի բացառվում նաեւ՝ Լենոնի վրա կրակած Մարկ Չեպմենը։
Aravot.am-ի տրամադրության տակ է հայտնվել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի շնորհավորանքը՝ Հայաստանի հետ համագործակցության եւ բարեկամության հարցերով ռուսաստանյան ընկերության նախագահ, «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հեղինակ Վիկտոր Կրիվոպուսկովի 70-ամյա հոբելյանին:
Հիզբալլայի առաջնորդ Հասան Նասրալլան բարձր է գնահատել ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա և այն անվանել «100% պաղեստինյան գաղտնի գործողություն»:
The Wall Street Journal պարբերականը գրում է, որ Ռուսաստանի հարեւաններն ու դաշնակիցները, վախեցած ռուս-ուկրաինական արյունահեղ պատերազմով եւ հակառուսական միջազգային սանկցիաներով, ներկայումս ակտիվորեն զբաղված են իրենց միջազգային հարաբերությունների դիվերսիֆիկացմամբ։
ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը կարող է սկսել գործել 2024 թվականի սկզբին։
Պետք է սկսել ոչ թե Արցախի Հանրապետության լուծարման հրամանագիրը չեղարկելուց, այլ 2020 նոյեմբերի 9-ի հայտարարությունից, քանի որ այն, ինչ ունենք այսօր՝ հենց դրա հետևանքն է։