Բրիտանիայի ափերի մոտ ծովի մակարդակը 32 տարում 16,5 սանտիմետրով բարձրացել է
Մեծ Բրիտանիայի օդերեւութաբանական ծառայությունը հայտարարել է, որ 1990 թվականից ծովի մակարդակը Միացյալ Թագավորության ափերի մոտ 16,5 սանտիմետրով բարձրացել է կլիմայական փոփոխւթյունների պատճառով: Այս մասին հայտնել Է Բի բի սի հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան՝ վկայակոչելով գերատեսչության զեկույցը։
Ընդ որում՝ ծովի մակարդակն, ինչպես արձանագրում են փորձագետները, տարեկան բարձրանում է 3–5,2 միլիմետրով, ինչն ավելի քան կրկնապատիկ գերազանցում է XX դարի սկզբի նույն ցուցանիշները: Դրա հետեւանքով մեծանում է ափային գծի էրոզիան, ինչը փոթորիկների ժամանակ հանգեցնում է բարձր ալիքների:
Կլիմայի փոփոխությունը «մոտ ապագայում կարագացնի» այդ միտումը, նշում է Մեծ Բրիտանիայի Օվկիանագրության կենտրոնի աշխատակից Սվետլանա Ջեւրեջեւան:
Հեղեղման սպառնալիքի տակ կարող է հայտնվել, հետազոտողների գնահատմամբ, շուրջ 500.000 տուն:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, մինչեւ 2050 թվականը ծովի մակարդակը Բրիտանական կղզիների մերձակայքում կբարձրանա 35 սանտիմետրով: Առավել խոցելի շրջանների թվում են որոշ քաղաքներ Անգլիայի հյուսիս-արեւմուտքում, հարավ-արեւմուտքում եւ հարավ-արեւելքում:
Գիտնականները նախազգուշացնում են, որ այդ շրջանների բնակիչները պետք է պատրաստ լինեն տեղեփոխվելու, եթե իրենց տները հայտնվեն ռիսկի գոտում: Այդ տնային տնտեսությունների պահպանումը բնակության համար կլինի անհնար կամ տնտեսապես անշահավետ, գտնում են մասնագետները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: