Մենք պարտավոր ենք մշակել մեր երկրների միջև հարաբերությունների պահպանման և զարգացման նոր մոդել. Արամ Սարգսյան
Հայաստանում 2018թ. տեղի է ունեցել պետական հեղաշրջում. Էդուարդ Շարմազանով
ՌԴ-ն ամենակարող չէ, սխալներ ևս անում է, բայց ոչ աննպատակ. Զատուլինը բացատրում է ՌԴ քաղաքականությունը
Ինչո՞ւմ է աֆերիստությունը կայանում: Պրահայում Մակրոնի, Էրդողանի ու Ալիևի մոտ հայտարարել է, որ համաձայն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Իսկ հիմա, ասելով, որ համաձայն է ռուսական տարբերակին ու գնում է Մոսկվա, որտեղ Ալիևը Պուտինին ասելու է, որ Նիկոլը համաձայն է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, հիմա քո ի՞նչ գործն է, որ այլ տարբերակ ես առաջարկում:
Անն-Լորանս Պետելը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ՝ հավելել, որ Ֆրանսիան պատրաստակամ է շարունակելու իր օժանդակությունը մեր երկրին մարտահրավերների հաղթահարման գործում:
Ափսոսանքով տեղեկացա Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելու ամոթալի որոշման մասին։ Սա աննախադեպ է Հայաստանի պատմության համար, երբ բարեկամ երկրի պատգամավորի մուտքն արգելվում է մեր երկիր։ Սա նաև տարակուսանք է առաջացնում, քանի որ Կոնստանտին Ֆեոդորովիչն այն գործիչներից է, որը մշտապես եղել է հայ ժոովրդի կողքին, իր հրապարակային ու ոչ հրապարակային գործունեությամբ պայքարել է Արցախի Հանրապետության և արցախցիների շահերի պաշտպանության համար։
Օրենսդիրները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Հուսով ենք, որ Ռուսաստանը կպաշտպանի իր առաջարկները, և Ադրբեջանը համաձայնություն կտա ռուսական առաջարկներին
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում:
Հուսով եմ` հիմա որոշ տհասներ գոնե իրենց հոգու խորքում հասկանում են, թե ինչի համար էր Սերժ Սարգսյանի երրորդ անգամ առաջադրվելը, ինչու և ում էր ձեռնտու նրան իշխանությունից հեռացնելը, ինչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ ասում էր, որ 2018-ին իր դեմ կռվել են ավելի ազդեցիկ և հզոր ուժեր: Արտաքին ուժերը «մեր սեփական ձեռքերով շագանակներ հանեցին կրակից», որ վերջապես կարողանան կասեցնել մեր 30 ամյա հաղթարշավը և նրանք հաջողեցին…
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
168.am-ը Պուտինի երեկվա հայտարարությունների և վաշինգտոնյան առաջարկների վերաբերյալ խնդրեց Սթենֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանի մեկնաբանությունը: Ըստ նրա՝ Պուտինի առաջարկությունը նշանակում է՝ առկա իրավիճակը Հայաստանի իշխանությունն է ընտրել, և չպետք է հույս ունենա, որ Ռուսաստանը կարող է իր համար կռվել։
Լեհաստանի ընտանիքի եւ սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Մառլենա Մալոնգը կարգադրություն Է ստորագրել, որը չեղարկում Է երկրում ռուսաստանցիների համար աշխատանքի տեղավորման դյուրացված ընթացակարգը:
Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ոստիկանական Գվարդիայի ձևավորման վերաբերյալ քննարկում՝ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ, որին մասնակցել են Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, Ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Հայկ Բաբայանը, պետական մարմինների, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին և ռազմական կցորդին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն սպասում է, որ դաշինքի մասնակիցները 2023 թվականին կստանձնեն պաշտպանության ծախսերը մեծացնելու հստակ պարտավորություններ:
Պենտագոնը 275 մլն դոլար գումարի սպառազինությունների եւ այլ օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային:
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանել է Հայաստան։
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ասել է, որ Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, գրում է interfax.ru-ն։
Գավառամտությամբ երկիրը սարքել են աշխարհաքաղաքական ճողվածք. Իշխան Սաղաթելյան
Հայ-ռուսական «Լազարևյան ակումբի» 5-րդ նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում, Հայաստանի նախկին վարչապետ, նախկին ՊՆ նախարար Վազգեն Մանուկյանն անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարություններին։
«Մենք կարող ենք երաշխավորել Արցախի ժողովրդի կողմից իր իրավունքի բնականոն իրացումը, կամ վատագույն դեպքում խույս տալ այդ առաքելությունից, բայց չենք կարող ալյոց փոխարեն որոշում կայացնել, չունենք սուբյեկտայնություն…»։
«Իմ տպավորությամբ՝ մեսիջը հիմնականում ուղղված էր Հայաստանի ներքին լսարանին, քանի որ վերջին շրջանում Հայաստանում հիմնական թրենդներից մեկը, այսպես ասած, հակառուսականությունն է։ Դրա հիմքում դրվում է ռուսական շահը, գիտեք, հայտնի հոդվածներում նշվում էր, որ «միջանցքի» տրամաբանությունը հիմնականում բխում է ռուսական շահից։ Պուտինն ասում էր, որ եթե որևէ բան ստորագրվելու է Հայաստանի կողմից, ապա դրա հիմքերը որոնել այլ տեղերում»,- հայ-ռուսական «Լազարևյան ակումբի» 5-րդ նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Ազգային ժողովի պատգամավորները Կանադայի խորհրդարանում հանդիպել են Կանադա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին։
Վաղը՝ հոկտեմբերի 29-ին, Մարզահամերգային համալիրում կայանալու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը։ Մեկնարկը տրվելու է առավոտ-գիշերով:
Ընդդիմության մասնակի վերադարձը խորհրդարան յոթերորդ երկինք է հանել իշխանականներին, որոնք, ատամները սրած, սպասում էին գործընկերներին՝ նոր «դեբոշներ» անելու ու հաշվեհարդար տեսնելու՝ այն հայտարարությունների համար, որոնք ընդդիմադիրներն արել են Դիմադրության շարժման օրերին։
Հայաստանի իշխանությունները խիստ գաղտնի են պահում «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթին հատկացվելիք գումարի չափը, ասես ռազմական գաղտնիք լինի:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-ին մեկնել է Սամարղանդ՝ Ուզբեկստանի Հանրապետություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ նախագահի ամբողջ պատվիրակությունն այնտեղ է մեկնել ՀՀ վարչապետին սպասարկող նախագահական ինքնաթիռով:
Հայաստանին մինչ փորձում են համոզել, որ Արցախի իշխանությունները դեմ չեն իրենց կողմից վարվող քաղաքականությանը եւ նախապես տեղեկանում են բանակցությունների մասին, սակայն կիրակի Արցախում կայանալիք, նախ, ԱԺ արտահերթ նիստով, ապա՝ հանրահավաքով արցախցիները փորձելու են հերքել այդ մտայնությունը եւ ՀՀ իշխանություններին ուղղված կոչ-հորդորով հանդես գալ։
Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքներին և պարամետրերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը համաձայնել է աշխատել դրանց շուրջ: