
ՀՀ ԱԺ պատգամավորները Կանադա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին են ներկայացրել ադրբեջանական վայրագություններն ու հակահումանիստական գործողությունները

Ազգային ժողովի պատգամավորները Կանադայի խորհրդարանում հանդիպել են Կանադա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին։
«Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
«Ներկայացրեցինք ադրբեջանական վերջին ագրեսիայի մանրամասները, ադրբեջանական վայրագություններն ու հակահումանիստական գործողությունները։
Պայմանավորվեցինք խորացնել խորհրդարանական կապերը՝ այդ թվում երկկողմ փոխայցելությունների միջոցով»,-գրել է Պապոյանը: