ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ի պաշտոնե կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն, այն քվեարկությամբ ստացավ 58 ձայն:
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 7-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը՝ ՈւՂԻՂ:
ԱՄՆ-ի պետքատուղար Էնթոնի Բլինկենը հուլիսի 6-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդին հավաստիացրել է Վաշինգտոնի պատրաստակամությունը դիմակայելու «ընդհանուր սպառնալիքներին, այդ թվում այն սպառնալիքներին, որոնք իբր կապված են Իրանի հետ:
Երեկ 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպանական թիմի անդամ Էրիկ Ալեքսանյանն ասել էր, որ այսօր Աղվան Հովսեփյանի գործով նշանակված դատական նիստի ժամանակ իրենք միջնորդելու են վերջինիս նկատմամբ հանձնաժողովային փորձաքննություն իրականացնել, որպեսզի որոշվի՝ արդյո՞ք Աղվան Հովսեփյանի հիվանդությունը համատեղելի է կալանքի հետ, թե՞ ոչ:
«Երեք տարի է՝ Ներքին Խնձորեսկի բոլոր տղամարդիկ, բացառությամբ երկու ընտանիքի, պայքարում են իրենց ապագայի, երեխաների ապագայի, գյուղի զարգացման համար։ Նախկին գյուղապետը բնակիչների հետ հողերի խնդիր ունի։ Բնակիչները նրան ասում են, որ այդ հողերն իրենցն է, և այսպես, ասում են, արդեն երեք տարի։ Այսօր արդեն երկրորդ դատական նիստն է տեղի ունենում այդ խնդրի հետ կապված։ Սովորական բան է արդեն»,- նշեց Ներքին Խնձորեսկի գյուղապետը։
ՀՀԿ խորհրդի անդամների ասուլիսը. ՈՒՂԻՂ:
Ս.թ․հուլիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել անազատության մեջ գտնվող հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործի նախաքննության ավարտի վերաբերյալ։ Հաղորդագրությամբ նշվել է, որ Ավետիք Չալաբյանի մեղքը հիմնավորող բավարար ապացույցներ են ձեռք բերվել։ Այդ առիթով Չալաբյանի պաշտպանական խումբն այսօր հաղոդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
Գագիկ Ծառուկյանն իր նախագիծը կիրականացնի. Փաշինյանը դեմ չէ:
Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գագաթնաժողովը, որը նախատեսված է նոյեմբերի 1 – 2-ն Ալժիրի մայրաքաղաքում, պետք է համախմբի արաբների շարքերը նրանց վրա արտաքին ճնշմանը հակազդեու համար: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՍԱՆԱ գործակալությունը, հուլիսի 6-ին հայտարարել է Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունը Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միքդադի հետ կայացած հանդիպմանը:
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ ենք կառուցելու. Փաշինյան:
ՌԴ նախագահի պաշտոնական կայքում, ՀՀ կառավարության կայքին զուգահեռ, տեղադրվել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը։ Սակայն ի տարբերություն ՀՀ կառավարության հաղորդագրության Կրեմլի հաղորդագրության մեջ նշված է, որ երկրների ղեկավարները խոսել են նաև Հայաստան-Թուրքիա շփումների մասին։
Փախստակների «Մարտիկներ հանուն ազատ Հյուսիսային Կորեայի» միավորումը հուլիսի 6-ին կրկին ԿԺԴՀ-ի տարածք է արձակել ղեղորայքով եւ պաշտպանական դիմակներով օդապարիկներ՝ որպես օգնություն կորոնավիրուսի դեմ պայքարի գործում՛ Այդ մասին ասված է հուլիսի 7-ին խմբի տարածած մամուլի տեղեկագրում:
Ընտրություններին ընդառաջ Կառավարությունը 4.1 միլիարդ դրամ հատկացրեց Երևանի քաղաքապետարանին:
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, մասնավորապես՝ 2 երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպմանը, որը կայացել էր հուլիսի 1-ին Վիեննայում։
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ:
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ:
Հենց նոր խոսեցի Ներքին-խնձորեսկցիների հետ՝ մի բաժակ սուրճ էին խմում, որ գնան Գորիս՝ դատվելու։
Իշխանությունը օրենսդրական նախաձեռնությունների մի փաթեթ էր բերել, որի միակ նպատակը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ դարձնելն էր։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ընդդիմության կազմակերպած հավաքի մասնակցի կողմից ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը կոչ է արել բարենորոգելու ՄԱԿ-ը՝ այն քննադատության ենթարկելով Ուկրաինայի ռազմական հակամարտությունը կանգնեցնելու անընդունակության համար: Իր դիրքորոշումը նա շարադրել է հուլիսի 7-ին՝ հանդես գալով Ավստրալիայի Սիդնեյ քաղաք Լոուիի վերլուծական ինստիտուտում:
Հուլիսի 7-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի գլխավորած պատվիրակությունը:
Իրանի Young Journalists Club եւ Tasnim գործակալությունները հայտնել են լրտեսության կասկածանքով Հանրապետությունում օտարերկրյա դիվանագետների ձերբակալման մասին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց երկու և ավելի անձանց, այդ թվում՝ հիշյալ համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Գերմանացիների մեծ մասը չի հավատում Ուկրաինայի լիակատար հաղթանակին, այդ թվում՝ արդեն կորցրած շրջանների վերադարձին, գրում է N-TV-ն՝ մեջբերելով Forsa ինստիտուտի հասարակական կարծիքի հարցման տվյալները:
Օտարերկրյա դոնորները փետրվարի 24-ից Ուկրաինային են տրամադրել 10,88 միլիարդ դոլար նրա պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորման համար, վերջին ժամանակներս այդ միջոցների հոսքը մեծանում է:
ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարքինդոն, որի մահվան մասին հուլիսի 6-ին հայտնել է Նիգերիայի պետական ազգային նավթընկերության կառավարիչ տնօրեն Մելե Կյարին, ավարտել էր կազմակերպության ղեկավարի պաշտոնավարումը. նրա լիազորությունների ժամետը լրանում էր 2022 թվականի հուլիսի վերջին:
Եթե ընդդիմությունը «Երևանումա» պաշտպան «միայն», ապա ձեր պաշտպանած հայրենիքն էլ ԱԺ-ի զոդած դարպասներից այն կողմ չի անցնում, ձեր հետ հայրենիքը օր օրի փոքրանում է , ձեր ղեկավարած երկրում սպայակազմը ոչնչացվում է ու ձեր միակ հերոսը մնում է արգիշտի քյարամյանը։
Հունիսին եվրոգոտում սննդամթերքի, ծխախտոի եւ ալկոհոլի գների աճը հասել Է ամենաբարձր մակարդակին Միության ամբողջ պատմության ընթացքում՝ 8,9 տոկոս, նախորդ ռեկորդը սահմանվել է մայիսին եւ կազմել 7.5 տոկոս: Այդ մասին հաղորդել է Եվրոպայի վիճակագրական գործակալությունը՝ Եվրոստատը:
Հայաստանում կրկին թևածում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման թեման։ Դատելով թեման շրջանառողների մերձիշխանական պատկանելությունից, այդ հարցը փորձում է քաղաքական օրակարգ բերել Նիկոլ Փաշինյանը։ Իսկ դա նշանակում է, որ արտահերթ ընտրությունները նա համարում է իր իշխանությունը երկարաձգելու ու ավելի ամրապնդելու հնարավորություն։