
Նորայր Շողիկյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով Նորայր Շողիկյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նորայր Շողիկյանը։
«Հարգելի գործընկերներ, սիրելի ընկերներ, թողնում եմ Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնը:
Շնորհակալություն եմ հայտնում լրագրող գործընկերներիս, մամուլի քարտուղար կոլեգաներիս, նախարարության ամբողջ թիմին՝ շուրջ 9-ամսյա աշխատանքի համար:
Մամուլի քարտուղարի պատասխանատու ու դժվարին աշխատանքն ինձ վստահելու համար շնորհակալ եմ նախկին նախարար Գրիգոր Մինասյանին:
Ուզում եմ նաև տեղեկացնել, որ նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ այսօրվանից զբաղեցնելու եմ Արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնը»,- գրել է Շողիկյանը: