Զուրաբիշվիլին քաղաքական ճգնաժամից դուրս գալու ծրագիր է ներկայացրել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանրությանն առաջարկել է հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքների գնահատման սեփական տարբերակը և ներկայացրել յուրօրինակ հակաճգնաժամային ծրագիր։ Նոյեմբերի 18-ին նախագահի նստավայրում կայացած ճեպազրույցում նա ևս մեկ անգամ կրկնել է, որ լեգիտիմ չի ճանաչում անցկացված խորհրդարանական ընտրությունները, նաև նշել է, որ ստեղծված բարդ իրավիճակը երկրում մեծացնում է ապակայունացման ռիսկերը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Նախագահը լուծումը տեսնում է նոր ընտրությունների անցկացմամբ, իսկ մինչ այդ, ըստ նրա, անհրաժեշտ է վերադառնալ այն քաղաքական պայմաններին, որոնք կային մինչև հոկտեմբերի 26-ը։ Զուրաբիշվիլիի առաջարկը ենթադրում է երկրի կառավարման շարունակություն գործող խորհրդարանի, կառավարության և նախագահի հետ։

«Երկիրը կանգնած է լուրջ սպառնալիքների առաջ։ Դրանցից մեկն ապակայունացումն է։ Սա կարող է հանգեցնել դուալիզմի և բևեռացման խորացման: Քաղաքական ապակայունացմանը կարող է հաջորդել արտաքին ապակայունացումը։ Վտանգն ավելի է մեծանում, երբ երկիրն իր գործընկերների հետ սերտ հարաբերությունների փոխարեն ընտրում է գործող իշխանությանը բնորոշ մեկուսացումը։ Որպես այս երկրի նախագահ՝ ես իրավունք չունեմ դա թույլ տալու։ Ես դա թույլ չեմ տա։ Ուստի պետք է միասին ելք գտնել, առաջարկել հասարակությանը, քաղաքական ուժերին, գործընկերներին։ Սա պետք է լսի նաև կառավարությունը»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Նախագահի ծրագրով` նոր ընտրություններ պետք է անցկացվեն որքան հնարավոր է շուտ, սակայն` որոշակի վերապահումներով։

«Վերջնաժամկետը կախված է հետևյալ հարցերի լուծումից. մեկը միջազգային հետաքննությունն է։ Միջազգային աջակցությամբ մենք պետք է կարողանանք համալրել նոր ընտրական վարչություն, փոխել Ընտրական օրենսգիրքը՝ կազմելով ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի պահանջներով և լրացուցիչ անցկացնել արտերկրում տեղամասեր բացելու և ընտրական վեճերի համար հատուկ դատարան ստեղծելու ընթացակարգերը։ Նաև մինչև հոկտեմբերի 26-ը գոյություն ունեցող քաղաքական իրավիճակը պետք է շարունակվի, քանի դեռ ընտրությունները չեն կայացել, նոր բան չի կարող լինել՝ ո՛չ խորհրդարան, ո՛չ կառավարություն, ո՛չ նախագահական»,- հավելել է նախագահը` նշելով, որ հասարակությունը պետք է շարունակի անհանդուրժող լինել և բողոքել։

Նրա ծրագրի մաս է կազմում նաև իրավական պայքարը. նոյեմբերի 19-ին նախագահը հայց կներկայացնի Սահմանադրական դատարան, քանի որ կարծում է, որ Սահմանադրությամբ երաշխավորված երկու իրավունքները՝ քվեարկության գաղտնիությունն ու համընդհանուրությունը, պաշտպանված չեն եղել ընտրություններում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930