Փաշինյանի սադրիչները՝ Թաթուլ Ասլիյանն ու նախկին փոխթաղապետ «Պիպետկան»՝ կառավարության շենքի մոտ
«Միգուցե Վահե Ղազարյանն ու Փաշինյանը դասարանցիներով քննարկեն, դասղեկին էլ ներգրավեն». Էդգար Ղազարյան
Աշխատանքային ժամն ավարտված է. Ձեզ հետո կպատասխանեն. կառավարության անվտանգության աշխատակից
Էդգար Ղազարյանը կառավարության աշխատակցից խնդրում է ճշտել՝ Նիկոլ Փաշինյանն իրեն ընդունելո՞ւ է թե՞ ոչ
Խնդրում եմ բոլորիդ լիազորությունը մեկնելու հրաժարականի պահանջով բանակցությունների. Էդգար Ղազարյան
«Ես հիմա հանդիպում եմ խնդրում մի վարչապետից, որը փողոցային իր պայքարի ժամանակ հանդիպում է ունեցել Հանրապետության հրապարակում՝ ցուցարարների մասնակցությամբ, ուղիղ եթերում, հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ»,-Հանրապետության հրապարակում կազմակերպված Անկախության հանրահավաքի ժամանակ ասաց Էդգար Ղազարյանը:
«Յուրաքանչյուր ստեղծող մարդու համար իր ստեղծածի կործանումը մեծ ողբերգություն է». Սերժ Սրապիոնյան
«Շատ անհանգիստ եմ Հայաստանի ճակատագրի համար. չգիտենք՝ էլ ինչ են պատրաստվում հանձնել». ՀՀ քաղաքացի
Էդգար Ղազարյանի որդին ընթերցեց Հայաստանի անկախության հռչակագիրը
«Տեղյակ չեմ». ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյան-Էդգար Ղազարյան հնարավոր հանդիպման մասին
Կառավարության շենքը շրջապատված է հարյուրավոր ոստիկաններով
«Բա դու էս հրապարակից չե՞ս վախենում, այս հրապարակը վախենալու բան է». Էդգար Ղազարյանը՝ Փաշինյանին
«Նիկոլ Փաշինյանն, ինչպես միշտ, փախուստի մեջ է. նա կյանքում չի գա բանավեճի, նա ժեխ է». Գևորգ Պետրոսյան
Էս իմ վերջին նախազգուշացումն ա, հետո չփոշմանեք ինձանից․ Դոն Պիպո
Ավետիք Չալաբյանի կինն ընթերցեց նրա ուղերձը կալանավայրից
«Վերջերս մարդիկ ինձ մի բան են ասում՝ զգույշ եղի գլխիդ մի փորձանք չբերեն». Էդգար Ղազարյան
«Կա՞ մարդ, ում ինչ-որ մի բան պետք է ապացուցել։ Կա՞ մարդ, որ պետք է դեռ հասկանա, որ այս շենքում նստած է մի նապաստակ, ով թուրքից է վախենում։ Կա՞ հայ, ով պետք է թուրքից վախեցողից վախենա։ Ժողովուրդ, եթե կա Նիկոլ, չկա Հայաստան, չկա Արցախ, չկա հայ ժողովուրդ։ Եթե կա Նիկոլ, թուրքը գալու է ազատ անցնի ու տեր կանգնի մեր երկրին»,- այսօր Հանրապետության հրապարակում Լեհաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի հրավիրած հանրահավաքին ասաց ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ հավելելով, որ եթե երկրին տեր չենք կանգնում, այն մասնատելու են։
«Մենք Եռաբլուր այցելելու իրավունք պետք է վաստակենք». Էդգար Ղազարյան
44-օրյա պատերազմում նահատակված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց, որ իր որդին և նրա մարտկոցի 20 զինվորները զոհվել են «Նիկոլ Փաշինյանի և նրա խունտայի կողմից հրահրված դավաճանական, ծախված պատերազմում», «հրամկազմի միտումնավոր ստեղծած քաոսի, սխալ հրամանների» արդյունքում:
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ներկայացուցիչը կառավարության շենքից նկարում է հանրահավաքը
«Վարչապետին իմպիչմենտ հայտնելու գործընթաց բացառապես սկսելու ենք այն ժամանակ, երբ դրա հաջողությանը հասնելու համար բավարար հիմքեր լինեն։
«Այս կառավարությունն է մեր երեխաներին սպանել. արդարության համար ենք եկել». Գարիկ Գալեյան
Միանում ենք նախաձեռնությանը մեծ հույսերով. զոհված զինծառայողի մայր
Մենք պարտական ենք մեր նահատակներին, որ մեր երեխաներն ապրում են անկախ հայրենիքում. Էդգար Ղազարյան
Հանրապետության հրապարակում հնչում է ՀՀ պետական օրհներգը
«Այս խորհրդանշական օրը հավաքվել ենք՝ տեր կանգնելու մեր երկրին, մեր գանձին». Էդգար Ղազարյան
Հանրահավաքը մեկնարկել 1988-ի Արցախյան շարժման հիմնով
Ինքը խաբեց հայ ժողովրդին, պիտի գնա. ՀՀ քաղաքացի
Փաշինյան եմ ընտրել ու փոշմանել եմ. սրանից ավել էլ ի՞նչ լինի, մարդն իր տունն է այրում. ՀՀ քաղաքացի
«Արցախի ՊԲ-ն հրամանագրով լուծարված է, նրա 120.000-անոց բնակչությունն՝ անպաշտպան». Վոլոդյան Հովհաննիսյան