ՀՀ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի համախոհն ու ռազմավարական գործընկերն է և ակնկալում է Ռուսաստանի Դաշնության հստակ դիրքորոշումը։ Կան մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ Հայաստանը կցանկանար լսել ռուսական կողմի դիրքորոշումը։ Այս մասին ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Աստանայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ճիշտ Է համարում Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վերանայումը ՕՊԵՔ+ի այն որոշումից հետո, որը վերաբերում Է նավթի արդյունահանման բաժնեչափերի կրճատմանը, ինչն առաջացրել Է Վաշինգտոնի դժգոհությունը:
«Գազային հանգույցի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը նոր է և քննարկման կարիք ունի»,- հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը:
Ռուսաստանը մտադիր է Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել անցկացնել հերթական եռակողմ գագաթնաժողովը, առաջիկայում նախատեսվում է համաձայնեցնել դրա անցկացման ժամկետները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
ՀԱՊԿ-ն պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է միայն ՀԱՊԿ անվտանգության խորհրդի որոշումը: Այս մասին Աստանայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարի օգնական Սաշա Բեյլերը Հունաստանի ազգային պաշտպանության փոխնախարար Նիկոս Խարդալիասի հետ քննարկել Է ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնման հեռանկարները Հունաստանում: Այդ մասին հաղորդել Է Պենտագոնը:
Ուստի մենք ոչ մի դեպքում չենք պաշտպանի այն
«Ինքը գնում է աշխարհաքաղաքական վա-բանկ, բայց հաշիվը փակելու ենք մենք. Իշխանասարի գերիներն իր վզին են»․ Արմեն Աշոտյան
Աստանայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
«Տղերքի արյամբ շաղախված հողի տակով անցնող ադրբեջանական գազով լի տռուբի համար Եվրոպան Ալիևին մեծարեց»․ Արմեն Աշոտյան
Աբդոլլահիանը վերահաստատել է Իրանի դիրքորոշումը՝ կապված Հայաստանի սահմանների անխախտելիության հետ
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վնաս են հասցրել Եվրոպային. Ավստրիայում դա զգացել են ե՛ւ ձեռնարկությունները, ե՛ւ մասնավոր տնտեսությունները, ամենից առաջ, էներգամատակարարման ոլորտում: Այս մասին խորհրդարանում հայտարարել է Ավստրիայի ֆինանսների նախարար Մագնուս Բրուները։
Ադրբեջանական կողմը հակառակ կողմին ներկայացրել է ընդլայնված տարրեր (խաղաղության պայմանագրի վերաբերյալ)։
«2018թ. աշխարհաքաղաքական փոթորիկի 1-ին ալիքն էր, որ իր նման աղբին գցեց մեր ժողովրդի գլխին». Արմեն Աշոտյան
«Պարզվում է՝ սեղանին մի թուղթ չէ, թղթեր. կա ռուսի թուղթ, ամերիկացու թուղթ, ԵՄ-ի թուղթ». Արմեն Աշոտյան
Կողմերը նաև անդրադարձել են այս տարի Եգիպտոսում անցկացվելիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 27-րդ համաժողովին (COP27):
Իրանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար ծովակալ Շահրամ Իրանին հոկտեմբերի 12-ին հայտարարել Է առաջիկայում Չինաստանի եւ Ռուսաստանի մասնակցությամբ Հնդկական օվկիանոսի հյուսիսում համատեղ ռազմածովային վարժանքներ անցկացնելու մասին։
Մտքեր են փոխանակվել զբոսաշրջության, կառուցապատման, տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության հեռանկարների շուրջ:
Մամուլում Ղրիմի կամրջի վրա իրականացված պայթյունի հետ կապված որոշ հրապարակումների վերաբերյալ ստորև ներկայացնում ենք «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊ ընկերության կողմից համապատասխան ապրանքների ներմուծման և, այնուհետև, տարանցիկ հայտարարագրով ՌԴ տեղափոխման գործընթացի մանրամասն նկարագրությունը։ Այս մասին պարզաբանում է ներկայացնում ՀՀ ՊՆ-ն։ Նախ հարկ է նշել, որ 2022 թ-ի սեպտեմբերի 26-ին վրացական Փոթի նավահանգստում բուլղարական «BALTEX CAPITAL […]
«Այս վեհաժողովում շատ երկրներ կվկայեն, որ առնվազն անհարթ հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ։ Նրանցից ոմանք հույս ունեին, որ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի արդյունքում Թուրքիան կսկսեր ապրել եվրոպական խաղի կանոններով։ Բայց այդ հեռանկարը, ամենայն հավանականությամբ, հօդս է ցնդել։ Թուրքիան ինքն է մերժել այս ուղին, որպեսզի մուսուլմանական աշխարհի և ավելի լայն տարածաշրջանի առաջնորդ դառնալու սեփական հավակնություններին հասնի առանց որևէ արտաքին պարտավորությունների կամ հանձնառությունների»:
Լեհական Pern խողովակաշարային օպերատորի ավտոմատացման համակարգերը հոկտեմբերի 11-ի երեկոյան նավթի արտահոս են հայտնաբերել «Բարեկամություն» խողովակաշարի արեւմտյան տեղամասի (Պլոցկից մոտավորապես 70 կիլոմետր հեռավորությամբ) երկու գծերից մեկում:
«Ռուսաստանի մեջքի հետեւում «խաղեր տալը» մեր պետական շահերից չի բխում։ Հասկացեք վերջապես։ Հետո գնացքը գնալու է, ուշ է լինելու»։
«Կարիք չկար, որ Արմեն Գրիգորյան կոչվածը սրա համար գնար-հասներ Վաշինգտոն. կարող էին խնդրել՝ ադրբեջանցիները մի թուղթ գրեին-ուղարկեին. երևի ավելի խղճով բան կգրեին, քան այս խայտառակությունը, լիարժեք կապիտուլյացիան, որ սրանք գնացել բանակցել էին:
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ լույս հոկտեմբերի 11-ը Վաշինգտոնում գնդակոծվել է Ադրբեջանի դեսպանատան ծառայողական ավտոմեքենան։
Ուկրաինայի հարավային և կենտրոնական շրջաններում օդային տագնապ է հայտարարվել, հայտնում է ուկրաինական Strana պարբերականը։ Հրատարակությունը թելեգրամյան ալիքում հրապարակել է քարտեզ, որտեղ երևում են շրջանները, որտեղ հայտարարված է օդային ռմբակոծման նախազգուշացում։ Խոսքը կենտրոնական և հարավային շրջանների մասին է։ Չերկասիի, Օդեսայի և Պոլտավայի շրջանների իշխանությունները նախազգուշացրել են օդային հարձակման մասին։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից այսօր տարածված տեղեկությունները և զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները: Նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:
Ֆինլանդիան կանխապահովում Է ՆԱՏՕ-ի գործընկերների պաշտպանությունն ի դեպս ուղղակի սպառնալիքի առաջացման՝ մինչեւ դաշինքին նրա փաստական անդամակցումը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 12-ին մեկնել է Աստանա՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված համաժողովի VI գագաթնաժողովին:
Ղրիմի կամրջի վրա իրականացված ահաբեկչական ակտի առնչությամբ հարուցված քրեական գործով ձերբակալվել է 8 մարդ. նրանցից 5-ը ռուսաստանցիներ են, 3-ը` Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիներ։
ԱՄՆ-ը ցանկանում Է արագորեն երկու միավոր քանակությամբ NASAMS զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) առաջին խմբաքանակը փոխանցել Ուկրաինային: