Կատարն Իրանի հարձակումներից հետո նամակ է հղել ՄԱԿ-ին

Կատարը նամակ է հղել ՄԱԿ-ին ՝ Իրանին մեղադրելով ինքնիշխանությունը խախտելու մեջ:

Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին», այս մասին ասվում է Կատարի արտաքին գործերի նախարարության հունիսի 24-ին  տարածած հայտարարության մեջ:

«Կատարի պետությունը նամակ է հղել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՄԱԿ-ում Գայանայի մշտական ներկայացուցչին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին՝  տեղեկացնելով  վտանգավոր էսկալացիայի մասին, որն իրենից ներկայացնում է Կատարի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության  խախտում ՝ ուղղակի սպառնալիք ներկայացնելով տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար», – ասվում է նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության  X սոցիալական ցանցում:

Տեսանյութեր

Լրահոս