Ֆրանսիայի խորհրդարանում սոցիալիստները անվստահության քվե են հայտնել երկրի կառավարությանը

Ֆրանսիայի Սոցիալիստական ​​կուսակցությունը անվստահության քվե կհայտնի վարչապետ Ֆրանսուա Բայրուի գլխավորած երկրի կառավարությանը։

Այս մասին խմբակցության ղեկավար Բորիս Վալոն հայտարարել է Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատ) իր ելույթում։

«Մենք ստիպված ենք անվստահության քվե հայտնել կառավարությանը», – ասել է նա՝ նշելով, որ Բայրուն խախտել է իր խոստումը՝ խորհրդարանին հնարավորություն տալու որոշել կենսաթոշակային բարեփոխման ճակատագիրը, որը ենթադրում է թոշակի անցնելու տարիքը 62-ից բարձրացնել մինչև 64 տարեկան մինչև 2030 թվականը։

Նախկինում քաղաքական կուսակցությունների, արհմիությունների և գործատուների միությունների հետ 2023 թվականի կենսաթոշակային բարեփոխման վերաբերյալ բանակցությունները փակուղի են մտել։ Վեց ամսվա ընթացքում կուսակցությունները չեն կարողացել համաձայնության գալ. կաբինետը պատրաստ չէ իջեցնել թոշակի անցնելու տարիքը, մինչդեռ սա արհմիությունների և մի շարք քաղաքական կուսակցությունների հիմնական պահանջն է։

Բայրուն երեքշաբթի օրը հայտարարել է, որ մտադիր է հանդիպումներ անցկացնել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ «փակուղուց դուրս գալու և առաջ շարժվելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս